Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Որոշակի հերթականությամբ վեցերորդ կետը պետք է նկատել առաջինը

Ամերիկացի համանախագահ Ուորլիքի հրապարակումները հասկանալիորեն մեծ արձագանգ գտան: Ամենայն հավանականությամբ, Ուորլիքի կամ ավելի ճիշտ պաշտոնական Վաշինգտոնի առաջադրանքն էլ մադրիդյան սկզբունքները վերստին քաղաքական շրջանակների կողմից շրջանառության մեջ դնելն է և բանակցային գործընթացին իբրև առանցքային նախագիծ վերադարձի ապահովումը: Թվում է, թե այստեղ էական չէ նաև սկզբունքների առաջին կամ նորացված տարբերակի տարբերությունը: Հիմնականում մադրիդյան սկզբունքների վերաբանեցման միտումն է, որ հայտարարում է ամերիկացի համանախագահը:

Հայկական բազմակողմանի արձագանգները պետք է նկատել տեղին, հիմնավորյալ և իրար լրացնող, եթե նկատի ունենանք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարության, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և Հայ դատի գրասենյակների հայտարարությունները:

Ամերիկացի պաշտոնատարի կամ պաշտոնական Վաշինգտոնի (թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը և թե՛ ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատեցին ամերիկացի համանախագահի հայտարարությունը) վեց կետերը մեկ առ մեկ լույսի են բերում և վերստին ընդգծում մադրիդյան սկզբունքների վերաշրջանառության մոտեցումը: Կետերի հաջորդականությունը որոշ տրամաբանություն է հուշում. ինչ էլ լինի, համաձայնելիների առաջնահերթության կարգի գաղափարը ուրվագծվում է քաղաքական վերլուծումներում: Միշտ չէ սակայն, որ առաջնային նշանակություն ունեցող հարցը, ներկայացնողի համար անպայման իբրև առաջին կետ է գրառվում:

Ուորլիքի բառերով`

«Առանց որոշակի հերթականության ներկայացնեմ այդ տարրերը.
Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:
Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

Առանց «որոշակի հերթականության» ասելաձևը իր վրա է հրավիրում որոշակի խորհրդածություն: Հերթականությունը նման դեպքերում շատ կարևոր է. Ուորլիքը տեղում հանկարծակի պատասխան տալու կացության մեջ չէ, ոչ էլ ընդհանուր անպաշտոն զրույցի ընթացքում, որպեսզի հարցերի առաջնահերթության հերթականությունը խախտի: Պատրաստված, գրավոր զեկուցումը որոշակի հերթականության օրինաչափությունը պահած կլինի անպայման: Իսկ այստեղ, նախապես պատրաստված զեկուցումում, երբ ի սկզբանե հայտարարվում է «առանց որոշակի հերթականություն»-ը, դա նշանակում է, որ հերթականությունը շատ ուսումնասիրված գրառված է: Այս ինքնամատնումը ինքնին մտածել է տալիս, որ հերթականությունը պետք է փորձենք դիտարկել շրջված կարգով:

«Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

Ճիշտ այստեղ, թվում է թե կենտրոնացել է Ուորլիքի պետության շահագրգռվածությունը: Անվտանգության միջազգային երաշխիքներն ու խաղաղապահ գործողությունը Ուորլիքի ներկայացրած քաղաքական շրջանակների համար կիրականանա միջազգային խաղաղապահ ուժերի, գուցե նաև ՆԱՏՕ-ի զորամիավորումների տարածաշրջան տեղակայումով: Այստեղ է աշխարհաքաղաքական թեժ օրակարգի վերածված Արևմուտք-ռուսական ազդեցության գոտիների պահպանման կամ գրավման պայքարի մադրիդյան բանաձևը:

Ադրբեջանի արտգործնախարարը անորոշ հերթականությունը ճիշտ էր ընկալել: Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանգերգից հետո հատուկ ձևով ընդգծել է. «Հակամարտության կողմերի միջև վստահություն չկա, և հարկադիր տեղահանվածների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է խաղաղարարների տեղակայում»:

Վերադառնանք «վերջապես վեցերորդ կետ»-ին` վերահամոզվելու համար, որ Ուորլիքի ներկայացրած պետության համար Արցախի հակամարտությունը շահարկման նյութ է տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու համար: Որոշակի առաջնահերթ հերթականությամբ:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում