Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ապտակ Հայաստանի մյուս այտին

Ռուսաստանի դեսպան Վոլինկինը հայտարարել է, որ հետ չի վերցնում իր խոսքերը, որոնք հարուցել էին հայաստանյան հանրության դժգոհությունը: Վոլինկինը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Հայաստանում Ռուսաստանը պետք է տեղեկատվական դաշտում ավելի ակտիվ հայտարարի իր մասին, ինչպես նաև Հայաստանին խորհուրդ էր տվել Ռուսաստանի նման լուծել ՀԿ-ների հարցերը, որոնք սեպ են խրում հայ-ռուսական բարեկամության մեջ:

Եվ ահա, Վոլինկինը երեկ Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցած տոնական միջոցառմանը հայտարարել է, որ չի պատրաստվում հետ վերցնել իր խոսքերը, իսկ այն, ինչ ինքն ասում է, ամեն ոք կարող է իր ուզածի պես մեկնաբանել: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի դեսպանը Հայաստանի հանրությանն ասում է՝ ինչպես ուզում եք, այնպես էլ հասկացեք, իսկ ես մնում եմ իմ ասածին: Մի պահ թվում է, թե դեսպանն ընդամենը ասում է, որ իրեն սխալ են հասկացել: Բայց Վոլինկինը չի ասում, թե գիտեք, դուք ինձ սխալ եք հասկացել, ես Հայաստանին որևէ ցուցում չեմ տալիս կամ որևէ բան չեմ հորդորում ՀԿ-ների հանդեպ քաղաքականության մասով: Դեսպան Վոլինկինն ասում է ընդամենը, որ իր խոսքերի տերն է, որոնք էլ ով ինչպես ուզում է կարող է հասկանալ ու մեկնաբանել:

Այսինքն՝ Ռուսաստանի դեսպանն ուղղակիորեն վերահաստատում է, որ թքած ունի հասարակության կարծիքի վրա և նրան չի հետաքրքրում, թե ով ինչպես կընկալի իր խոսքերը Հայաստանում, այսինքն՝ ապտակելով մի այտին, հիմա էլ մյուսին է ապտակում: Սակայն այլ բան սպասել էլ պետք չէր, համենայնդեպս՝ այն արձագանքներից հետո, որ տվել է պաշտոնական Երևանը:

Ի՞նչ էր հայտարարել պաշտոնական Երևանն այս կապակցությամբ: Նա հայտարարել էր ընդամենը, որ որևէ ՀԿ չի կարող սեպ խրել հայ-ռուսական դարավոր բարեկամության մեջ: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները ոչ թե Վոլինկինին ասում են, թե պարոն, քո ինչ գործն է, թե մենք ինչ քաղաքականություն կվարենք ՀԿ-ների հարցով, դա մեր երկրի ներքին գործն է, այլ ընդամենը ասում են Վոլինկինին, որ Հայաստանում այդպիսի ՀԿ չկա, այսինքն՝ պատժի առարկա ՀԿ չկա: Այլ կերպ ասած՝ սա անդրադարձ չէ, սա ուղղակի հաշվետվություն է Վոլինկինին, որ պարոն դեսպան, ոչ մի ՀԿ չկա, որ սեպ է խրում, հետևաբար և կարիք չկա որևէ մեկին պատժելու: Այսինքն՝ հաշվետվություն է, թե ինչու չեն պատժում որևէ ՀԿ-ի:

Ահա ամենը, և այս ամենից հետո, եթե Վոլինկինը հաստատում է իր խոսքերն ու ասում, որ ոչ մի բան էլ հետ չի վերցնի, ապա դա պետք է նույնիսկ չարյաց փոքրագույնը համարել: Որովհետև Վոլինկինն, ըստ էության, կարող էր պարզապես պատասխանել Հայաստանի իշխանությունների պատասխանին այլ կերպ և մատնացույց աներ կոնկրետ ՀԿ-ների: Թեև միգուցե Վոլինկինն արդեն իսկ զբաղվել է դրանով, պարզապես մատնացույց է արել ոչ հրապարակավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում