Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

«Ժառանգությունը» վճռական է

Իշխանության ուղղորդմամբ ուժային կառույցների կողմից «Ժառանգություն» կուսակցության դեմ ծավալվող քրեականացված հետապնդումները ակնհայտ դարձրին, որ կուսակցությունը, այլ ընդդիմադիր գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ ընդհուպ մոտեցել է իշխանության համար խիստ վտանգավոր եզրագծին: Իր սպասարկու ԶԼՄ-ների և համազգեստավոր (նաև` քաղաքացիական հագնված) օրինազանցների միջոցով նոր որակի հանցավոր արշավ սանձազերծելով «Ժառանգության» դեմ` իշխանությունը տակավին հույս ունի հետաձգել անխուսափելին, որն այլևս օրախնդիր հրամայական է, համահանրապետական կենսակոչման պահանջ:

Մարտի 3-ին Հանրապետության հրապարակի հայտնի դեպքերից հետո, որի ժամանակ «Ժառանգության» պատգամավորները մի խումբ քաղաքացիների հետ փորձում էին ՀՀ Սահմանադրությունը և օրենքները պաշտպանել իրավապահի համազգեստով անձանց ոտնձգություններից, Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց ոստիկանի դեմ իբրև թե բռնություն կիրառելու փաստով: Այդ «գործով» ՀՔԾ հարցաքննության հրավիրելու մասին Արմեն Մարտիրոսյանին և Զարուհի Փոստանջյանին մարտի 12-ին պաշտոնական ծանուցագրեր է ուղարկել, որոնցում, սակայն, պահպանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205 հոդվածի համապատասխան դրույթը, համաձայն որի` ծանուցագրում պարտադիր պետք է նշվի հարցաքննության կանչվողի կարգավիճակը: Հատկանշական է, որ մարտի 4-ին ՀՔԾ-ն իր հարուցած քրեական գործը իր կայք-էջում տեղադրում է մարտի 9-ին` «Ժառանգության» կողմից մարտի 3-ի դեպքերի վերաբերյալ Հաղորդում հանցագործության մասին ներկայացնելուց ժամեր անց:

Նույն օրը` մարտի 12-ին, գլխավոր դատախազությունը Տիգրան Փոստանջյանի դեմ սարքված մեղադրանքի վերաբերյալ իբրև թե նախաքննությամբ պարզված լրացուցիչ տեղեկություն հրապարակեց` նորից կոպտորեն խախտելով անմեղության կանխավարկածը: Այս երկրորդ հաղորդագրության նախաբանի որոշ հատվածների վերաբերյալ` «ՀՀ գլխավոր դատախազությունը, կարևորելով հանրության ստուգված և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը» և «…նկատի ունենալով… Տիգրան Փոստանջյանին առաջադրված մեղադրանքի շուրջ առաջացած հասարակական հնչեղությունը…,», պարզապես տեղեկացնենք դատախազությանը և «գործի» պատվիրատուներին, որ ընդդիմադիր ու քաղաքացիական ակտիվ գործչի ընտանիքի չեզոք անդամին պատանդ վերցնելու անբարոյական գործողության և «Ժառանգության» դեմ սանձազերծված արշավի վերաբերյալ համահասարակական հնչեղություններն ու նաև դրանցից բխող հետևանքները դեռ առջևում են: Իսկ ստուգված և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքի իրացումը անհրաժեշտ է սկսել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ոճրագործությունների, տարբեր տարիներին բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների սպանությունների բացահայտումներից, Վերահսկիչ պալատի կողմից հրապարակված միլիոնավոր դոլարների չարաշահումների մեղավորների հայտնաբերումից, Հայաստանին տրամադրված հարյուր միլիոնավոր դոլարները գերազանցող վարկերը նպատակային ծախսելու վերաբերյալ համակողմանի ստուգումներ անցկացնելուց, վիքիլիքսյան աղմկալի բացահայտումների վերաբերյալ օբյեկտիվ քննություններ սկսելուց…
Հատկանշական է նաև, որ երբ Գյումրիում փետրվարի 17-ին «Ժառանգության» պատգամավորները գյումրեցիների հետ կես օր տևած ոստիկանական հանցավոր շրջափակումից ազատագրեցին գլխավոր փողոցը, և հաջորդ օրը` փետրվարի 18-ին, գլխավոր դատախազությունը գործ հարուցեց Տիգրան Փոստանջյանի դեմ, ապա համանման տրամաբանությամբ մարտի 11-ին ԱԱԾ-ի դիմաց անցկացված բողոքի ակցիայի հաջորդ օրը` մարտի 12-ին, հրապարակվեց Տիգրան Փոստանջյանի վերաբերյալ դատախազության երկրորդ հաղորդագրությունը, ինչպես նաև «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը և Զարուհի Փոստանջյանը ՀՔԾ հարցաքննության հրավիրվելու ծանուցագրեր ստացան:

Մեծագույն պատասխանատվության գիտակցումով մեր երկրի ու սերունդների առջև` վստահեցնում ենք ողջ հասարակությանը և նույնիսկ յոթ տարի կրկին իշխելու հանցագիրը ստորագրած իշխանությանը, որին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում որակեց որպես վերջնագիր հայ հասարակությանը, որ «Ժառանգությունը» քաղաքացիական այլևս անվախ հասարակության և իրապես ընդդիմադիր գործընկերների հետ միասին առավել վճռական է պայքարելու` հանուն Հայոց հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու հայ մարդու բռնազավթված իրավունքի վերականգնման:

«Ժառանգութուն» կուսակցության լրատվական ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում