Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Նոր կառավարության հին դեմքը

Մենք համառորեն սպասում ենք, որ Հովիկ Աբրահամյանի գլխավորած նոր կառավարությունը հանդես կգա կարևոր գործով: Հայաստանի իշխանական վերնախավում այնքան արագ են փոփոխություններ լինում, որ վաղը գուցե արդեն ուշ լինի կառավարության այս կազմից որևէ կարևոր գործ սպասել հենց թեկուզ միայն այն պատճառով, որ վաղը այս կառավարությունն արդեն կարող է չլինել:

Հայաստանի բոլոր կառավարությունների մոտ վատ «խասյաթ» է՝ նրանք իրականությունը հակառակ են տեսնում: Ասենք՝ հասարակությունը արտագաղթում է ավելի ու ավելի մեծ տեմպով,- եթե ոչ ֆիզիկապես, ապա գոնե հոգեբանորեն,- իսկ կառավարությունը հասարակության հետ խոսում է վիճակագրական տվյալներով և փորձում համոզել, որ ամեն ինչ լավ է: Փոքր ու միջին բիզնեսը կքում է կառավարության որոշումների բեռի տակ, իսկ կառավարությունը նայում է հեռուստաէկրաններից հանրության աչքերին ու ասում, որ բարեփոխիչ որոշումների նպատակը փոքր ու միջին բիզնեսին աջակցելն ու նրանց համար գործունեության ավելի լավ պայմաններ ստեղծելն է: Այնպես որ, կառավարության թիմային լուսանկարը թարս ժամացույցի ֆոնին լիովին բնութագրական է:

Կառավարությունը պայմանականորեն է նոր: Նախկին բոլոր կառավարությունների նման այս կաբինետի բովանդակությունը ևս կմնա անփոփոխ: Երևի թե ժամանակն է, որպեսզի հասարակության շրջանում դադարի գեներացվել այդ «ձևի համար»-ի մտայնությունը: Հայաստանում վաղուց արդեն ձևի համար փոփոխություններ չեն լինում: Այլ հարց է, որ դրանք, մեծ հաշվով, չեն լինում հասարակության շահի համար, բայց ձևի համար էլ չեն լինում: Իշխանությունը վաղուց է հասկացել, որ ձևի համար հանրությանն այլևս հնարավոր չէ խաբել: Այդ մեթոդը սպառվել է վաղուց:

Այլ հարց է նաև, որ կատարվող փոփոխությունները նաև փորձ է արվում ներկայացնել որպես հասարակության շահը սպասարկելու, օրինականություն ապահովելու քայլ: Այ դա՝ այդպես ներկայացնելու փորձը, ձևի համար կարող է լինել: Բայց բուն փոփոխությունները իշխանական համակարգում տեղի են ունենում շատ կոնկրետ քաղաքական պատճառներով: Պարզապես այդ պատճառները հաճախ լինում են նեղ իշխանական, հասարակության համար աննկատ, չշոշափվող:

Սերժ Սարգսյանն ուներ կառավարությունում փոփոխություն կատարելու հազար հասարակական և պետական պատճառ, ինչպես ընդհանրապես պետական կառավարման համակարգում փոփոխություն կատարելու, սակայն նա չի ունեցել, արդեն կատարված փոփոխություններից բացի, որևէ այլ փոփոխության անձնական կամ քաղաքական պատճառ, ինչով էլ պայմանավորված է այն կազմը, որ մնացել է կառավարությունում: Դա չի նշանակում, որ հետագայում նոր փոփոխություններ չեն լինի: Բայց կրկին դրանք պայմանավորված կլինեն ոչ թե հասարակական և պետական խնդիրներով, այլ զուտ անձնական, կուսակցական քաղաքական նկատառումներով: Իսկ հանրայինն ու պետականը այնքանով, որքանով առնչություն կունենան այդ անձնականի և պետականի հետ: Եթե չկան այդպիսի մոտիվներ, ապա կառավարությունում կատարվող փոփոխությունները կարող են ընդամենը Սերժ Սարգսյանի համար ավելորդ խնդիրներ առաջացնել, որովհետև որևէ պորտֆելի ձեռք տալը հետագայում նշանակելու է ներիշխանական շահերի նոր բախում՝ նոր թեկնածուի շուրջ, նոր համաձայնություններ, միգուցե նաև փոխզիջումներ: Այդպիսին է իշխող համակարգի բնույթը, և անգամ միապետության պայմաններում արքունիքի տարբեր թևերը փորձում են ազդել որոշումների վրա համոզելու տարբեր մեթոդներով, ուր մնաց ժամանակակից մի պետության, որտեղ չնայած իշխանության ամբողջատիրական բնույթին, այնուամենայնիվ կան կայացվող որոշումների վրա արտաքին ու ներքին ազդեցության բազմաթիվ գործոններ և շահագրգիռ արտաքին ու ներքին կողմեր:

Սերժ Սարգսյանն այս փուլի համար բավարար է համարել ընտրական աժիոտաժը և չի փորձել ավելորդ դժվարություններ առաջացնել իր համար, առանց այդ էլ դժվար ժամանակահատվածում: Առավել ևս, որ նա ակնհայտորեն չի պատրաստվում դնել «հայկական տնտեսական թռիչքի» խնդիրներ և շարունակելու է առաջ գնալ ինչպես շախմատի վանդակներով՝ քայլ առ քայլ: Իսկ շախմատ խաղալու կամ շախմատը շարունակելու համար այս կառավարությունը Սերժ Սարգսյանի համար լիուլի բավարար է և անկասկած ունի մի քիչ ավելացնելու շատ մեծ պոտենցիալ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում