«Ֆուկուսիմա 1» ճապոնական ատոմակայանում կրկին ստեղծվել է պայթունավտանգ իրավիճակ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վառելիքային միջուկները դուրս են մնացել ջրից` սառեցման համակարգի վերականգնման անհնարինության պատճառով, էներգաբլոկում ջերմաստիճանն այնքան է բարձրացել, որ հերթական պայթյունի վտանգ է առաջացել:
Այսօր` ողջ օրվա ընթացքում, ատոմակայանը շահագործող Tokyo Electric Power ընկերությունը հայտարարում էր, որ իրենց հաջողվում է վերականգնել սառեցման համակարգը, սակայն դա ի վերջո չի իրականացվել:
Միաժամանակ գիտնականները հերքում են «Ֆուկուսիմայի»` Չեռնոբիլի վերածման հնարավորությունը, քանի որ այստեղ անվտանգությունն իրականացվում է մի քանի աստիճանով, և մեծ արտահոսք հնարավոր չէ, քանի որ ռեակտորի քայքայման պայմաններում կան պաշտպանական այլ մեխանիզմներ: