Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Իշխանության քարոզչական խայծը

Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ներքաղաքական թեմայի մասին` Սերժ Սարգսյանը որոշակի ռևերանսներ կատարեց ընդդիմության կողմը` ասելով, թե ընդդիմության մեջ կան պետության շահը գիտակցող գործիչներ, և իր գոհունակությունը հայտնելով «վերջին երկու տարում ձևավորված որոշակի ձևաչափերից», «գործընթացների բնականոն հունից», «ընդդիմության «կոռեկտ» հանրահավաքներից»:

Թեև այդքան էլ շատ ժամանակ չի անցել այդ հայտարարությունից, սակայն այն արդեն իսկ բուռն արձագանքների տեղիք է տվել: Հնչում են գնահատականներ, որ Սերժ Սարգսյանի «ռևերանսով» (Սարգսյանն ինքը ճեպազրույցում շեշտեց, թե դա թող ռևերանս չհամարվի) բացահայտվեց Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան գործարքի առկայությունը, ըստ որի՝ Կոնգրեսը, իր համար ապահովելով ընդդիմադիր դաշտում դոմինանտությունը, իր գործունեությամբ էլ ապահովում է Սերժ Սարգսյանի նախագահության կայուն ընթացքը:

Ընդ որում, այդ տեսակետն ամենևին էլ նոր չէ և ի հայտ չեկավ Սերժ Սարգսյանի շաբաթօրյա հայտարարությունից հետո: Այդ տեսակետը, որի հեղինակները ոչ թե միայն կասկածում են Տեր-Պետրոսյանին Սերժ Սարգսյանի հետ գործարքի համար, այլ նաև փորձում են փաստարկներ ներկայացնել՝ վերլուծելով Հայ ազգային կոնգրեսի գործունեությունը մարտի 1-ից հետո, հնչում է արդեն ավելի քան երկու տարի: Ընդ որում, այստեղ թերևս կա որոշակի հստակեցման կարիք: Նախ, խոսքն այստեղ կարծես թե այն մասին չէ, որ Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանն ինչ-որ տեղ նստել են ու ինչ-որ բան պայմանավորվել:

Խոսքը, կարծես թե, նաև այն մասին էլ չէ, որ նրանք միջնորդավորված են ինչ-որ բան պայմանավորվել, կամ էլ Տեր-Պետրոսյանը մտածված և ինքնակամ որոշել է իր ընդդիմադիր գործունեությամբ ապահովել Սերժ Սարգսյանի թիկունքը՝ զսպելով Հայաստանում հնարավոր ժողովրդական հուզումները կամ թույլ չտալով, որ առաջին պլան գան այդ հուզումների և առավել ակտիվ հասարակական բողոքի կազմակերպման կողմնակից ուժերը: Բայց կան մարդիկ և խմբեր, ովքեր իրենք են անձնապես համոզված այդ հարցում, որ եղել են կամ կան այդպիսի միջնորդավորված կամ ուղղակի պայմանավորվածություններ, և Տեր-Պետրոսյանը միանգամայն գիտակցված ու համաձայնեցված սպասարկում է Սերժ Սարգսյանի նախագահական շահը:

Բայց հենց այստեղ է, որ պետք է հստակեցում և տարանջատում, քանի որ կան նաև շատ մարդիկ ու խմբեր, որոնք իրենց վերլուծությունների արդյունքում հանգել են եզրակացության, որ, եթե նույնիսկ ոչ միանգամայն գիտակցված և պայմանավորված, ապա առնվազն սխալ հաշվարկների հետևանքով Կոնգրեսը ակամայից դարձել է Սերժ Սարգսյանի իշխանական շահը սպասարկող և թիկունքն ապահովող կառույց՝ համարժեք չլինելով առկա ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակին ու հասարակական տրամադրություններին:

Այսինքն՝ ոչ միայն կան շրջանակներ, որոնք Տեր-Պետրոսյանին մեղադրում են իշխանության հետ գիտակցված ուղղակի կամ անուղղակի գործարքի գնալու համար, այլև շրջանակներ, որոնք քննադատում են սխալ մարտավարության և հաշվարկների համար, որոնք ավելի շատ բխել են իշխանության, քան հասարակության և պետության շահից: Այդ շրջանակների հստակ զանազանումը շատ կարևոր է, քանի որ ելակետային տարբերությունը տվյալ դեպքում շատ էական է հանրային ընկալումների տեսակետից, քանի որ թե՛ մի և թե՛ մյուս շրջանակներում գտնվում են մարդիկ, ովքեր որոշակի ազդեցություն ունեն հանրային կարծիքի ձևավորման հարցում:

Հետևաբար, մի բան է, երբ Կոնգրեսին և նրա առաջնորդին մեղադրում են իշխանության հետ գիտակցված գործարքի գնալու համար, մեկ այլ բան, երբ պարզապես հնչում է սխալ հաշվարկի կամ մարտավարության հետ կապված քննադատություն: Եվ ահա, Սերժ Սարգսյանի «ռևերանսը», ամենայն հավանականությամբ, թերևս ուղղված է մարդկանց, Կոնգրեսի ընդդիմախոսների հենց առաջին խմբին, նրանց կրակի վրա յուղ լցնելուն:

Այսինքն՝ քաջ ծանոթ լինելով այն տրամադրություններին, որ կրում են այդ շրջանակները` Տեր-Պետրոսյանին մեղադրելով, կասկածելով կամ համոզված լինելով իշխանության հետ գործարքի հարցում, Սերժ Սարգսյանը թերևս փորձում է խրախուսել հենց նրանց գործունեությունը: Ընդդիմության հանդեպ կատարված իր «ռևերանսով» նա թերևս փորձում է ստեղծել իսկապես առկա գործարքի տպավորություն՝ խրախուսելով հենց այն կասկածները, որ Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը գործում են պայմանավորված: Իսկ ինչո՞ւ է հատկապես հիմա Սերժ Սարգսյանը դիմում այդ քայլին:

Ինչո՞ւ նա այդ բանը չէր անում անցած երկու տարիների ընթացքում, առավել ևս, որ Կոնգրեսի ու նրա առաջնորդի այդ «մեղսակցության» մասին տեսակետները ակտիվորեն հնչել են նաև անցած երկու-երկուսուկես տարիների ընթացքում: Այստեղ, թերևս, ամեն ինչ շատ ավելի պարզ է: Անցած երկու տարիների ընթացքում Հայ ազգային կոնգրեսը իր մարտավարությունը կառուցել էր հանդարտ, հարաբերականորեն պասսիվ առանցքի վրա: Իսկ վերջին ամսվա ընթացքում Կոնգրեսը դրսևորում է ակտիվության զգալի նշաններ, իշխանությանը բավական կտրուկ մեսիջներ ուղղում, դրան էլ գումարվում է հասարակական աննախադեպ ակտիվությունը, ինչը նկատելի չէր վերջին երկու-երեք տարիների ընթացքում:

Ահա այդ պարագայում իշխանությունն իսկապես կարող էր անհանգստացած լինել, իսկապես կարող էր մտահոգված լինել մարտի 17-ին սպասվելիք հանրահավաքով: Այդժամ կարող է բավական արդյունավետ քարոզչական խայծ լինել այն, թե ահա Կոնգրեսն ու իշխանությունը պայմանավորված են գործում: Այդպիսով փորձ է արվում գեներացել այն կարծիքները, թե ընդդիմությունը ոչինչ էլ չի անելու՝ դրանով իսկ մարտի 17-ի հանրահավաքից առաջ թուլացնելով հասարակական սպասումների ֆոնը և որոշակի հիասթափական տրամադրություններ սերմանելով, տեսնելով, որ ոստիկանական մեթոդներն այլևս ի վիճակի չեն զսպել հասարակությանը: Չի բացառվում նաև, իհարկե, որ Սերժ Սարգսյանն իսկապես որոշել է «ռևերանս» անել ընդդիմության կողմը մարտի 17-ից առաջ՝ փորձելով ընդդիմությանն ազդակ ուղարկել, թե պատրաստ է որոշակի գործակցության կամ երկխոսության:

Այդպիսով, տեսնելով, որ իրավիճակի կառավարման լծակները կարծես թե կրկին անցնում են ընդդիմության ձեռքը, Սերժ Սարգսյանը գուցե փորձում է ժամանակ շահել և, ընդդիմությանը հնարավոր երկխոսության մասին ակնարկներ ուղղելով, հեռացնել իրենից գոնե մարտի 17-ի «բաժակը», իսկ հետո արդեն կտեսնի, թե ինչ անել:

Իհարկե, խոսքն այն մասին չէ, որ Սերժ Սարգսյանը վախենում է մարտի 17-ին ինչ-որ բեկումնային և հեղափոխական զարգացումից: Ընդդիմությունն էլ կարծես թե այդպիսի ակնարկ չի արել: Սակայն Սերժ Սարգսյանի մտավախությունը գուցե այն է, որ մարտի 17-ը կարող է շրջադարձային լինել իրավիճակի կառավարման թելը լրիվ բաց թողնելու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում