Այսօր կայացան Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի երեք պատասխան հանդիպումները: Սենսացիոն պարտություն կրեց Հայաստանի բազմակի չեմպիոն և գործող գավաթակիր «Փյունիկ»-ը:
Վարդան Մինասյանի թիմը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց Գյումրիի «Շիրակ»-ին և դուրս մնաց հետագա պայքարից: Հանդիպման միակ գոլը 38-րդ րոպեին խփեց «Շիրակ»-ի բրազիլացի լեգեոներ Անտոնիո Լոպեսը:
Գյումրեցիները կիսաեզրափակիչում կհանդիպեն «Ուլիս»-ի հետ, որը նույն` 0:1 հաշվով հաղթեց «Արարատ»-ին:
«Բանանց»-ը ևս պարտվեց 1:0 հաշվով, սակայն առաջին խաղում խոշոր հաշվով տարած հաղթանակի շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ և սպասում է իր մրցակցին, որը հայտնի կդառնա վաղը կայանալիք «Իմպուլս»-«Միկա» խաղից հետո: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղում դիլիջանյան ակումբը պարտվել էր 3:0 հաշվով: