Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Ցույց Վանաձորում՝ ի պաշտպանություն Սամսոն Խաչատրյանի (ֆոտո)

Այսօր ՀԱԿ-ի Լոռու մարզային կառույցը ստորագրահավաք և ցույց էր կազմակերպել Վանաձորում՝ ի պաշտպանություն երեկ ձերբակալված բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի:

Ցուցարարները նախ հավաքվեցին Լոռու մարզպետարանի դիմաց՝ Վանաձորի` Հայքի հրապարակում, որտեղ բարձրախոսներով կոչ արեցին վանաձորցիներին միանալ իրենց՝ բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ անվանի մարզիկի ձերբակալության:

Կոնգրեսի մարզային և Վանաձորի կառույցների ղեկավարներն իրենց դիրքորոշումը հայտնեցին կատարվածի վերաբերյալ` նշելով, որ շինծու մեղադրանքներով փորձ է արվում լռեցնել ինչպես Սամսոն Խաչատրյանին, այնպես էլ՝ կանխել առաջիկա ցույցերին ժողովրդի մասնակցությունը: Նրանք կոչ արեցին առավել համախմբվել և, նախ, հետամուտ լինել Ս. Խաչատրյանին ազատ արձակելու իրենց պահանջի կատարմանը, և նաև՝ համախմբվել և առավել մեծ մասնակցություն ապահովել մարտի 17-ին Երևանում կայանալիք ցույցին:

Ցույցի մասնակիցներն այնուհետև երթով, «Ազատություն Սամսոնին», «Ազատություն» և «Սամսոն» վանկարկելով, անցան Հայքի հրապարակից մինչև Լոռու մարզի դատախազությունն ընկած տարածությունը և հանդիպեցին Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետ:

Մինչ դատախազություն հասնելը` ոստիկանության, ճանապարհային տեսչության, ուժային կառույցների աշխատակիցներն արդեն վերահսկում էին տեղի ունեցածը, բանակցություններ էին վարում ցույցի կազմակերպիչների հետ, ձգտում համոզել նրանց դադարեցնել ցույցը և մի քանի մասնակիցներով ներկայանալ դատախազին: Սակայն երթը չցրվեց:

Դատախազության մոտ ցուցարարների հետ հանդիպման դուրս եկավ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, լսեց նրանց պահանջները: ՀԱԿ-ի Լոռու մարզային կառույցի համակարգող Աշոտ Մանուկյանը դատախազին ներկայացրեց ցուցարարների պահանջը, ինչպես նաև նրան տեղեկացրեց, որ ստորագրահավաք է կազմակերպվել` ի պաշտպանություն Սամսոն Խաչատրյանի.

«Մենք շարունակելու ենք ստորագրահավաքը, տուն առ տուն կխնդրենք բոլորին, որ իրենց ստորագրությունները դնեն ՀՀ գլխավոր դատախազին ուղղված այս դիմումի տակ, և համոզված եմ, որ վանաձորցիների առնվազն 60 տոկոսը կստորագրի այն»,- ասաց նա:

Կ. Շահբազյանը տվյալներ չկարողացավ հայտնել, քանի որ գործը Լոռու մարզի դատախազության վարույթում չէ, խորհուրդ տվեց ցուցարարներին ըստ սահմանված կարգի դիմումը հանձնել դատախազության՝ խոստանալով, որ ինչպես այլ դեպքերում, այս անգամ ևս գործին ընթացք կտրվի, կպատասխանվի և սահմանված ժամկետներում բոլոր ցանկացողներին կտեղեկացվի արդյունքների մասին:

Ցույցի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հետևյալ դիմումը և դրա տակ հավաքված ստորագրությունները հանձնեցին դատախազությանը.

«ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ
ՊԱՐՈՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

Դիմում

Լրատվության միջոցներից տեղեկացանք, որ ս/թ մարտի 13-ին ձերբակալվել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն և ՍՍՀՄ բազմակի չեմպիոն, ղարաբաղյան շարժման ազատամարտիկ Սամսոն Խաչատրյանը:

Մենք համոզված ենք, որ դա պայմանավորված է Սամսոն Խաչատրյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և հերթական փորձն է լռեցնելու ազատ մտածող քաղաքացուն, դրանով իսկ փորձելով խտացնել վախի մթնոլորտը, հատկապես ս/թ մարտի 17-ին սպասվող ՀԱԿ համապետական հանրահավաքից առաջ:

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել շինծու մեղադրանքով ձերբակալված Սամսոն Խաչատրյանին:

ՀԱԿ Վանաձորի գրասենյակ
և Սամսոն Խաչատրյանի աջակիցներ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում