Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Համասը պատրաստվում է գրավել Հորդանանի Արևմտյան ափը

Այսօր Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Համաս խմբավորումը պատրաստվում է գրավել Հորդանանի Արևմտյան ափը, սակայն սպասում է այն պահին, երբ կհռչակվի Պաղեստինի անկախությունը: Այս մասին Լիբերմանն ասել է Իսրայելի արտաքին անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ Պաղեստինի ինքնավարությունը բաժանված է երկու մասի` Հորդանանի Արևմտյան ափի և Գազայի հատվածի, որոնք մեկը մյուսի հետ ընդհանուր սահման չունեն: Համաս խմբավորումը 2007թ. գրավեց Գազայի հատվածը և այնտեղ ձևավորեց Արևմտյան ափից անկախ կառավարություն, սակայն չհայտարարեց Պաղեստինի բաժանման մասին:

«Համասը սպասում է այն օրվան, երբ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը և վարչապետ Սալամ Ֆայադը միջազգային հանրությունից կստանան այն առավելագույնը, որ կարող են ստանալ պաղեստինցիները: Հենց այդ ժամանակ Համասը կգրավի իշխանությունը Արևմտյան ափում: Համասը սթափ է մտածում: Այդ է պատճառը, որ նրանք հիմա չեն ցանկանում իշխանությունը վերցնել»,- հայտարարել է Լիբերմանը:

Այսինքն, ըստ Լիբերմանի` եթե Համասը հիմա իշխանություն վերցնի, Պաղեստինն այս տարի, և հնարավոր է, շատ երկար ժամանակ անկախություն չստանա, քանի որ միջազգային հանրությունը չի վստահում Համասին: Այս դեպքում նրանք սպասում են, թե երբ միջազգային հանրության համար ընդունելի իշխանությունը` Մահմուդ Աբասի գլխավորությամբ, կստանա երկար տարիներ խոստացված անկախությունը:

Լիբերմանն անդրադարձել է նաև բանակցությունների խնդրին` նշելով, որ պաղեստինցիները բանակցություններ չեն ցանկանում, քանի որ միջազգային հանրության կողմից ակնկալում են ստանալ ավելին, քան բանակցությունների միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում