Աֆղանստանի Կունդուզ քաղաքում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր: Այս մասին հաղորդել է BBC-ն: Ըստ հեռուստաալիքի հաղորդած տեղեկության` պայթյունը տեղի է ունեցել զինվորական շինությունում, որտեղ հավաքված են եղել բազմաթիվ նորակոչիկներ:
BBC-ի փոխանցմամբ` պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Զոհվել է 33 մարդ, վիրավորվել` 40-ը: