Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայերը չպետք է հանձնեն գրավյալ տարածքները, քանի դեռ պատմական պահը չի հասունացել. Դուգին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միջազգային եվրասիական շարժման» առաջնորդ, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը:

– Պարոն Դուգին, Հայաստանում գործող իշխանություններն  ասես է՛լ ավելի ամրապնդեցին Հայաստանում տիրող պրոռուսական տրամադրությունները, որոնց մասին Gallup International Association-ի հարցմանը Դուք ևս ծանոթ եք և կարևոր էիք համարել: Հետաքրքիր է, այս ամենի ֆոնին դեռ շատերը համարում են, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում էլ ավելին  կա անելու, ռուսամետ ընդդիմությունը պահանջում է իշխանափոխություն, էլ ավելի պատշաճ ռուսամետ ներկայացվածություն Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներում, իսկ  ՀՀ-ում ՌԴ դեսպանը խոսում է «հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձեր անող ՀԿ-ներին չեզոքացնելու» մասին: Այս ամենը այսօր պե՞տք է  արդյոք Ռուսաստանին, և Մոսկվան իշխանափոխության դեպքում ընդդիմությունից ո՞ւմ կաջակցի:

– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ բան փոխել մի երկրում, որը մեծապես աջակցում է ռուսական քաղաքականությանը գլոբալ առումով, ինչպես նաև հետխորհրդային տարածաշրջանում: Ընդհանրապես դա  Ռուսաստանի քաղաքականությանը բնորոշ չէ:  Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը ձգտի ակտիվ գործել մի երկրում, որը  լավ է վերաբերվում՝ միևնույն ժամանակ, երբ լավագույնը լավի թշնամին է: Նույնիսկ Բելառուսի հետ հարաբերություններում, որքան էլ շատ տարաձայնություններ են առաջանում, Ռուսաստանը երբեք  չի աջակցում այդ երկրի ընդդիմությանը, որը ևս կարող էր լինել պրոռուսական:

Ես համոզված եմ, որ   Ռուսաստանն  աջակցելու  է գործող  իշխանությանը, դեռևս այս իշխանությունը կամ պահում է իր չեզոքությունը, կամ  էլ, ինչպես հիմա, գրավում է  բավականին հետևողական պրոռուսական  դիրքորոշում: Մոսկվան, գիտեք, բավականին ակտիվ է, բայց ռեակտիվ կերպով արձագանքում է  այն դեպքում, երբ  հետխորհրդային երկրներում բախվում  է Սաակաշվիլիի նման ղեկավարի ուղիղ մարտահրավերի:

Սա Հայաստանի ներքին քաղաքականությունն է. այն բոլորը, ովքեր Ռուսաստանի ընկերներն են, Ռուսաստանը նրանց աջակցում է: Հայաստանի բնակչության պետք է որոշի: Պուտինը հենց այսպես է մտածում: Եթե այդ ամենը նորմալ շրջանակներում է, ապա  ցանկացած տարբերակ ընդունելի է: Բայց  հիմա չէ՞ որ լավ, բնականոն հարաբերություններ են, ուստի, սա հաշվի առնելով, ես մտածում եմ, որ շահից շահ չեն փնտրում:

– Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը անհրաժեշտ է համարում Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների «չեզոքացումը», որոնք «ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:  Նման հայտարարությունները, ըստ Ձեզ, սեպ չե՞ն խրում՝ հակառակ ազդեցությունը գործելու փոխարեն: Ի՞նչ է սա նշանակում: Դեսպանն իրավունք ունի՞, ըստ Ձեզ, խոսել նման հարցերի շուրջ: 

– Ես չէի ցանկանա մեկնաբանել մեր դեսպանի դիտարկումները: Էության հետ ես համաձայն եմ: Բայց համոզված չեմ, որ մենք իրավունք ունենք  միջամտելու մեկ այլ երկրի ներքին գործերին: Բայց ես վստահ եմ, որ կան ամերիկյան շատ հասարակական կազմակերպություններ, որոնք իսկապես փորձում են սեպ խրել. դա ամերիկյան քաղաքականությունն է, որի համար էլ նրանք օգտագործում են համացանցային պատերազմը, հասարակական կազմակերպություններին և այլ  միջոցներ: Բայց, օրինակ, ես, որպես վերլուծաբան, աշխարհաքաղաքագետ, կարող եմ հայերին կոչ անել պաշտպանել սեփական ազգային շահերը և ականջալուր չլինել ամերիկյան կազմակերպություններին, որովհետև դրանք հակահայկական են, որովհետև այս պայմաններում լինել Ռուսաստանի դեմ՝ նշանակում է լինել Հայաստանի դեմ:

Իհարկե, դեսպանի բարձրացրած հարցը և հենց նրա կողմից բարձրացումը նուրբ հարց է, և ինձ թվում է, որ նրա խոսքը մի քանի կերպ կարելի է հասկանալ. եթե նա կարծիք է հայտնել՝ դա մեկ բան է, եթե ցուցում է, ապա դա ՀՀ ներքին գործն է: Իսկ խոսել այն մասին, որ կան հասարակական կազմակերպություններ, որոնք խոչընդոտում են մեր երկկողմ հարաբերություններին, թեև մեր հարաբերությունները շատ լավ են, եթե նույնիսկ մեր ճանապարհները որոշ հարցերում բաժանվում են, ապա պետք է ամրապնդենք մեր հարաբերությունները: Իսկ որոնք  խոչընդոտում են, պետք է վերանան, ինչպես նաև պետք է վերանա ռուսաֆոբիան՝ Հայաստանում, Ռուսաստանում՝ հայաֆոբիան: Սրանք մեր շահերի դեմ են:

– Պարոն Դուգին, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության լուծման ԱՄՆ տարբերակը՝ ԼՂ հարակից շրջանների վերադարձման անհրաժեշտություն, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի անհրաժեշտություն, որը պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հնարավո՞ր է սա նախադեպ դառնա նաև ՌԴ համանախագահի համար, և ըստ Ձեզ՝ ո՞րն էր այժմ ավելի բաց տեքստով խոսելու նպատակը:

– Ես շատ եմ ասել, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ԼՂ-ի շուրջ լարում է բացառապես ԱՄՆ-ը: Այսինքն՝ ստատուս քվոյի փոփոխության ցանկացած փորձ անխոս կբերի ռազմական գործողությունների վերսկսման: Ինչո՞ւ հայերը գրավեցին  ԼՂ-ին հարող շրջանները. որպեսզի դրանք փոխանակեն  ԼՂ-ի անկախության և ինքնիշխանության ճանաչման հետ: Սա ակնհայտ է ինձ համար: Սա երաշխավորում է ԼՂ անկախությունն ու ինքնիշխանությունը: Բայց երբ ԼՂ անկախության և ինքնիշխանության հարցը բարձրացվի, ապա դա անխոս կհասցնի  իրավաբանական հարված Ադրբեջանի քաղաքական կառուցվածքին,  և կլինեն ռազմական գործողություններ Բաքվի կողմից: Ուստի, իմ կարծիքով, հայերը պատրաստ են վերադարձնել այդ տարածքները  ԼՂ անկախության համար, բայց հիմա սկսելով այդ գործընթացը՝ ԱՄՆ-ը կսկսի հետխորհրդային տարածքը  ապակայունացնել:

Ես միշտ ասում եմ, որ ԼՂ կարգավորման տարբերակներ չունեմ, բայց Ուկրաինայի դեպքերից հետո սկսում եմ փոխել իմ տեսակետը: ԼՂ-ն ունի ելք, այն է՝ ՌԴ-ին անհրաժեշտ է ամբողջականորեն հաստատել Եվրասիական ֆունդամենտալ վերահսկողություն  հետխորհրդային տարածքում, և երբ Ռուսաստանի հզորությունը լինի, անկասկած՝ մենք կարող ենք գնալ ԼՂ հակամարտության կարգավորման վերաիմաստավորման, բայց եթե Ռուսաստանից, հայերից և ադրբեջանցիներից բացի՝ լինեն ամերիկացիներ և այլ ուժեր, կարգավորում չի լինի: Ավելին՝  կվերածվի իրական ռազմական հակամարտության: Քանի դեռ Ռուսաստանն այդքան հզոր չէ, ապա  ավելի լավ է սառեցնել ստատուս քվոն, ոչինչ որևէ մեկին չտալ, չճանաչել ԼՂ անկախությունը, ինքնիշխանության մասին չխոսել՝ մինչև մյուս պատմական  պահ: Երբ Ռուսաստանը հաստատվի հետխորհրդային տարածքում, մենք այս հարցերին դեռ կվերադառնանք, կվերադառնանք, երբ  եվրասիական արժեքները հաստատվեն հետխորհրդային տարածքում, Մոսկվան, որպես դատավոր, խորհրդակցելով այլ մասնակիցների հետ՝ կորոշի օբյեկտիվ կերպով՝ ելնելով մարդկանց հետաքրքրություններից, չկանգնելով որևէ մեկի կողմը և բացառելով ռազմական հակամարտությունները: Քանի դեռ գործում է ԵՄ, որը մարիոնետ է դարձել ԱՄՆ-ի ձեռքին, ամեն ինչ գնալու է լարվածության, արյունահեղության, քաղաքացիական պատերազմի, մահերի, էթնիկական մաքրումների և այլնի ճանապարհով:  Բավական է, որ հայերը տան այդ տարածքները, ԼՂ վերադառնան ադրբեջանցի փախստականները, և ամեն ինչ կտեսնեք ինքներդ:

Մենք  չենք ասում, որ կանգնած ենք հայերի կողքին, մենք կանգնած են ստատուս քվոյի կողքին: Մեզ համար կարևոր է հետաձգել այդ իրավիճակը, քանի դեռ չի հաստատվել Ռուսաստանի միանձնյա  վերահսկողությունը հետխորհրդային տարածքում: Մենք այս հարցին դեռ կվերադառնանք: Քանի դեռ դա չկա, այդ ուժերն օգտագործելու են ցանկացած հնարավորություն՝  սառեցված հակամարտություններն իրենց շահերին ծառայեցնելու համար: Ռուսաստանը հզոր, ուժեղ երկիր է,  ունակ է իր հզորությամբ վերահսկել ողջ հետխորհրդային տարածքը, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը հետխորհրդային երկրների տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Հասկանալով, որ իրավիճակը իրենից վտանգ է ներկայացնում, հնարավոր է արյուն, Ռուսաստանը չի անի չկշռադատված որևէ քայլ: ԼՂ հարցը պետք է լուծեն երեք կողմը՝ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը: Հետխորհրդային տարածքը մյուս երկրների ազդեցության տարածքը չէ: Ես կարծում եմ, որ հայաստանյան էլիտան ռացիոնալ է և լավ է  մտածելու այս հարցերի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում