Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Ղարաբաղյան հարցն ու համաշխարհային օրակարգը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր Կարնեգի հիմնադրամում ելույթը Ղարաբաղի հակամարտության լուծման ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ իրարամերժ մեկնաբանությունների առիթ է դարձել: Ըստ էության, տարբերակն ինքնին չի պարունակում առանձնապես նոր դրույթներ, քան այն, ինչ տարբեր մոդիֆիկացիաներով շոշափվել է վերջին տարիներին կարգավորման այս կամ այն ձևակերպման ներքո:

Վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ինչ որ լուռ բան է հյուսվում:

Պետք է թերևս միանգամից նկատել, որ այդպիսի մտայնությունն առաջին անգամ չէ և կարգավորման գործընթացի տարիների ընթացքում մի քանի անգամ եղել է այդպիսի իրավիճակ, երբ թվացել է, որ ահա այս անգամ միջնորդները կամ առանձին միջնորդ երկիրը պինդ են բռնել կողմերի կոտոշներից ու ենթարկեցնելու են իրենց աշխարհաքաղաքական ծրագրերին: Բայց, ինչպես տեսնում ենք, ստատուս-քվոն շարունակում է պահպանվել: Դա իհարկե չի նշանակում, որ գործընթաց չկա, որ մրցակցություն չկա, որ ստատուս-քվոյի տակ տեղի չեն ունենում պրոցեսներ, որոնք կարող են ակատագրական նշանակություն ունենալ: Բայց դրանք եղել են, լինում են և լինելու են միշտ, քանի կա համաշխարհային քաղաքականությունը: Հարցն այստեղ այն է, թե արդյո՞ք դրա ներկայիս փուլում ղարաբաղյան հարցում կլինեն որոշակի շարժեր: Այդ առումով, բեկումնային զարգացումների վերաբերյալ ներկայիս սպասումները կարծես թե ժամանակավրեպ են, հապշտապ: Կան մի քանի գործոններ, որոնք խանգարում են Ղարաբաղյան հարցում որևէ էական փոփոխությանը միտված լուրջ գործընթացներ նախաձեռնելուն:

Ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այլապես հարցերը վաղուց էին լուծվել: Ինչքան էլ ընդդիմությունն ու իշխանությունը գնան փոխզիջման, միևնույն է, դա կարող է թուլացնել լարվածությունը ներքին սոցիալ-քաղաքական հարցերում, ոչ թե ղարաբաղյան խնդրում, եթե դրվի այն լուծելու հստակ պահանջ և փոխզիջումային տարբերակ: Իսկ Ադրբեջանում էլ Ալիևը թերևս հասկացել է, որ ի վերջո ամենասանձված թվացող հասարակությունները հանկարծ դառնում են ամենաանսանձը, իսկ միլիարդներ կուտակած մուբարաքներն ու քադաֆիները հայտնվում են կռախի առաջ: Այդ պայմաններում, ղարաբաղյան հարցը ներքաղաքական ցնցումների պատճառ կամ առիթ չդարձնելու համար նա կամ պետք է կատարյալ հաղթանակ ապահովի Ադրբեջանի համար, կամ գոնե առժամանակ պահի ստատուս-քվոն և բավարարվի բանակցային իմիտացիոն գործընթացներով:

Եթե այդ ամենին գումարվի նաև Իրանի գործոնը, որը մեղմ ասած դեմ է Ղարաբաղյան հարցում ստատուս-քվոյի փոփոխությանը և դա դիտում է իբրև իր անվտանգության սպառնալիք, ապա կարելի է պատկերացնել, թե ղարաբաղյանն ձեռք տալն ինչ խառնաշփոթ կարող է առաջացնել տարածաշրջանում: Ղարաբաղյան հարցում առնվազն մինչև առաջիկա տարում հազիվ թե լինեն կտրուկ փոփոխություններ: Դա իհարկե չի նշանակում, որ կարելի է ձեռքերը ծալել ու հանգիստ նստել: Պետությունների մրցակցությունն անշուշտ շարունակվում է, հետևաբար շարունակվում է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, առնվազն այդ մրցակցության շարունակության համատեքստում:

Հենց դրանով կարելի է պայմանավորել նաև ներկայումս տեղի ունեցող իրադարձություններն ու հայտարարությունները: Ի վերջո դրանք չեն կարող չլինել, հարցը չի կարող պաշտոնապես համարել սառեցված կամ փակված, անգամ եթե դե ֆակտո այդպիսին է: Վերջին հաշվով, կյանքը շարունակվում է և թելադրում իր կանոնները, որոնց շրջանակում էլ տեղի է ունենում պետությունների մրցակցությունը: Եվ այդ մրցակցության միջանկյալ արդյունքներն էլ պայմանավորում են համաշխարհային քաղաքականության բովանդակությունը: Իսկ Հայաստանի համար մրցակցության խնդիրը ներքին ժողովրդավարության, իրավականության և սահմանադրական կոնսենսուսի վրա ձևավորված պետության հարցն է: Դա է նաև ղարաբաղյան հարցում որևէ բան պահելու բանալին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում