Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մոսկվան Ղարաբաղի շուրջ գործընթացներին կարձագանքի էքստրեմալ կերպով. Ստանիսլավ Տարասով

Թեև դրա ժամանակը չէ՝ Մոսկվան ԼՂ-ի շուրջ գործընթացներին կարձագանքի էքստրեմալ կերպով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռուսաստանցի վերլուծաբան, REX լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ներկայացրած վերլուծությանը, որում Ուորլիքը ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ իր վեց դիտարկումները:

Ստանիսլավ Տարասովը բարձր գնահատեց Ուորլիքի աշխատանքը՝ որպես փորձառու դիվանագետի, ասելով, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան չեն աշխատում, գոնե Ուորլիքը հակամարտության կարգավորման ուղղությամբ է աշխատում և հակամարտության կարգավորման սցենարներ է առաջարկում: Նա չկարողացավ չհիշատակել այն մասին, որ Ադրբեջանը Ուորլիքի դեմ բողոքի ալիք է բարձրացրել միայն այն բանի համար, որ Ուորլիքը նշել էր, թե բանակցություններին պետք է մասնակցի Ստեփանակերտը ևս՝ որպես հակամարտության կողմ: Նա այս բողոքի ալիքն՝ ընդդեմ Ուորլիքի, անընդունելի է համարում, քանի որ Ուորլիքի այդ առաջարկի իրականացումը կլիներ բնականոն քաղաքական գործընթաց, այնինչ, նրա ասելով, Բաքուն ետ է մնացել քաղաքական ժամանակակից գործիքներից:

«Մոսկվայի համար ամենալուրջ հարցն այսօր Ուկրաինան է։ ԼՂ-ն ու կովկասյան հարցերը երկրորդական են։ Մոսկվան ԼՂ-ի շուրջ որևէ գործընթացի այսօր չի արձագանքելու, բայց ամեն դեպքում, հաշվի առնելով այն իմպուլսները, որ ամերիկյան վարչակազմն է ցույց տալիս Անդրկովկասում, Մոսկվան կարձագանքի էքստրեմալ և արագ կերպով: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը հակառուսական քաղաքականություն է վարում գազատարների հարցում, և Ադրբեջանը պետք է ԱԳ նախարարին հեռացնի՝ որպես անգործի, որը զբաղվում է ազգային դավաճանությամբ, պետք է հեռացնի ողջ կառավարությունը, որը չի մտածում Ադրբեջանի ազգային շահերի մասին»,- ասաց նա: Տարասովն ասաց, որ Ուորլիքի մոտեցումներն ընդունելի են:

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղիների վերաբերյալ ելույթ էր ունեցել:

«Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների՝ իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,- նշել էր նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում