Ամերիկացի ռեպեր 50Cent-ը հայտարարել է, որ իր և Ֆլոյդ Մեյուեյզեր-կրտսերի ճանապարհները բաժանվել են:
Ժամանակին նրանք մտերիմ ընկերներ էին, սակայն նրանց հարաբերությունները վատթարացան, երբ 50Centy որոշեց պրոմոութերական ընկերություն հիմնել` հույս ունենալով, որ իր ծառայություններից կօգտվի նաև Մեյուեյզերը: Սակայն Ֆլոյդը հրաժարվեց համագործակցել TMT Promotions-ի հետ և շարունակեց իր աշխատանքը գործող գործընկերների հետ:
«Ահա և վերջ: TMT Promotions-ի հետ ամեն ինչ վերջացած է: Ես այլևս որևէ գործ չունեմ այդ ընկերության հետ: Money Team-ն արդեն թիմ չէ»,- գրել է ռեպերը Twitter-ի իր էջում: