Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Աուդիտորներն ընդդեմ կառավարության. ո՞ւմ փաստարկներն են առավել ուժեղ

Այլընտրանքային հարկային ստուգումների (ԱՀՍ) ինստիտուտի ներդրումը նոր կառավարությունը կապում է խոշոր հարկատուների ֆինանսական աուդիտի պարտադրանքը վերացնելու հետ` հիմնավորելով այս ամենը բիզնեսի բեռը թեթևացնելու անհրաժեշտությամբ: Փորձենք հասկանալ իշխանության տրամաբանությունն ու փաստարկները` համեմատելով դրանք դժգոհողների (աուդիտորների) փաստարկների հետ, որ հասկանանք` որ կողմն է առավել հիմնավոր:

Իշխանությունն ասում է` աուդիտը նրա համար է, որ ստուգի ու բացահայտի բիզնեսի ներկայացրած հաշվետվությունների մեջ տեղ գտած սխալները: Այս տեսակետից և՛ ֆինանսական աուդիտը, և՛ հարկային աուդիտը (ԱՀՍ-ն) իրարից շատ չեն տարբերվում` հատկապես, երբ խոսքը վերաբերում է հարկերին: Ուստի եկեք հնարավորություն տանք բիզնեսին (ասում է իշխանությունը) ընտրելու` անել ֆինանսակա՞ն, թե՞ հարկային աուդիտ (կամավոր ստուգում` հարկային մարմնի կողմից` ԱՀՍ): Հենց սա էր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի երեկվա ասածի իմաստը: «Ի՞նչ է տալիս պարտադիր աուդիտը: Պարտադրված ցանկացած թեման հաճելի չէ բիզնեսի համար: Եթե ես ունեմ, ենթադրենք, 1 մլրդ-ի մնացորդ, ամեն տարի պետք է աուդիտ անցնեմ, նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ: Աուդիտի գաղափարն այն է, որ ուղղորդես բիզնեսին, ինքը ինքնուրույն հայտարարագրի: Հարկային աուդիտը ի՞նչ է ասում, ասում է՝ դու էստեղ սխալներ ունես, նույնը ասում է պարտադիր աուդիտը: Հիմա ինչո՞ւ պարտադրենք: Բիզնեսին թույլ տվեք, որ ինքը որոշի՝ հարկային աուդի՞տ անի, թե՞ գնա էն աուդիտը: Դուք խոսեք բիզնեսմենների հետ, տեսեք` ինչ խնդիրներ կան: Մենք ամեն ինչ պետք է անենք բիզնեսի բեռը (ֆինանսական, ժամանակի տեսակետից, ծախսերի տեսակետից) թեթևացնելու համար: Հակառակ դեպքում մենք առանց այն էլ մեր երկրում շատ դժվարություններ ունենք»,- մեր հարցին ի պատասխան երեկ հայտարարեց Գ. Խաչատրյանը:

«Ժամանակի» հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ևս պարտադիր աուդիտը ավելորդ համարեց: «Ինչո՞ւ պարտադիր կուտակայինին դեմ ենք, իսկ պարտադիր աուդիտը ուզում ենք մնա: Ինչո՞ւ պետք է ինչ-որ մի աուդիտորական կազմակերպություն երաշխավորված եկամուտներ ունենա»,- ասաց Վ. Այվազյանը: Մեր դիտարկմանը, թե այդ ամենը նախևառաջ հասարակության առջև հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման համար է, Վ. Այվազյանն արձագանքեց, թե այդ թափանցիկությունը նպատակահարմար է պահանջել, օրինակ, պետական գնումների գործընթացի ժամանակ, բայց ոչ` բոլոր պարագաներում ու պարտադրանքով: Այսինքն, ըստ Այվազյանի, ֆինանսական աուդիտի դրական եզրակացություն չունեցող կազմակերպությունները չպետք է կարողանան մասնակցել պետական գնումների գործընթացին, և այս նորմը պետք է պահպանել (այն մտցվել է անցած տարվա օգոստոսին): Սակայն, ըստ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի, այդ պարտադրանքը բոլոր 1 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցողների համար թողնելը ճիշտ չէ, հատկապես որ ֆինանսական աուդիտ անողները պատասխանատվություն չեն վերցնում իրենց այն թերացումների համար, որոնք հետագայում բացահայտում են հարկային մարմինները` նույն կազմակերպության նույն հաշվետվությունները ստուգելիս: «Աուդիտորական կազմակերպությունը իմ մոտ ստուգում է անում, ես նրան փողը վճարում եմ, բայց եթե հանկարծ նրա ստուգումը որակով չեղավ, եկավ հարկայինը ինձ բռնեց, նա հրաժարվում է պատասխան տալուց: Այսինքն` ասում է` փողը տուր, բայց գործիս որակի համար պատասխան չեմ տալիս»,- ասաց Վ. Այվազյանը:

Այստեղ, սակայն, հարկ է նկատել, որ Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) առաջարկում է խստացնել աուդիտորական կազմակերպությունների պատասխանատվությունը` կատարված աուդիտի դիմաց: Այսպես, եթե աուդիտորական կազմակերպության աուդիտից հետո հարկային մարմինները բացահայտեն խախտումներ (որը չէին բացահայտել աուդիտորները), ապա հարկայինի տուգանքների ու տույժերի գումարը կփակեն աուդիտորական կազմակերպությունները` դրա համար նախապես իրենց ստեղծած ապահովագրական ֆոնդից: Այս մեխանիզմը տարածված է միջազգային փորձում: Ավելին` աուդիտորներն առաջարկում են նեղացնել պարտադիր աուդիտի ենթարկվողների շրջանակը` բարձրացնելով այդ ցանկ մտնողների համար նախատեսված պահանջները:

Երկրորդ` այլընտրանքային հարկային ստուգման համար տնտեսվարողներից գանձվող գումարի չափը տատանվում է մինչև 500 մլն դրամի շրջանակներում և գնալու է ոչ թե պետական բյուջե, այլ հարկային մարմինների աշխատակիցների խրախուսման ֆոնդ: Ուստի դժվար չէ նկատել, որ «կամավոր» կոչվող ստուգումը իրականում կարող է գործնականում պարտադրվել բիզնեսին, քանի որ հարկայինի աշխատողները նման «կամավոր» ստուգման հարցում չափից դուրս մեծ շահագրգռվածություն կունենան: «Ստացվում է, որ պետությունը, ի դեմս ՊԵԿ-ի, իր բոլոր վարչարարական ու ազդեցության այլ լծակներով հանդերձ մտնում է բիզնես ծառայությունների ոլորտ, և բացահայտ անհավասար պայմաններով մրցակցում հաշվապահական-խորհրդատվական և աուդիտորական ընկերությունների հետ: Ակնհայտ է, որ նախագծում առկա են բազմաթիվ արտոնություններ` այլընտրանքային հարկային ստուգումը (ԱՀՍ) ՊԵԿ-ի կողմից իրականացնելու դեպքում, որոնք տրամաբանորեն կբացառեն պրոֆեսիոնալ կազմակերպությունների կողմից նմանատիպ ծառայությունների մատուցումը: Նախագծով, ըստ էության, գրեթե բացառվում է վերստուգումը` ԱՀՍ-ի ծառայությունից օգտվելու դեպքում: Կազմակերպությունը կարող է ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չվարել ոչ մի հաշվառում, չներկայացնել կամ ներկայացնել ոչ հավաստի կամ զրոյական հարկային հաշվետվություն, այնուհետև հրավիրել ԱՀՍ և համապատասխան վճարի դիմաց ապահովագրել իր հարկային պարտավորությունները` չվճարելով տուգանքներ»,- ասվում է ՀՀԱԱ-ի դիրքորոշումն արտահայտող փաստաթղթում:

Երրորդ` չափազանց մեծ են կոռուպցիոն ռիսկերը: «Մենք չգիտենք նաև` հրապարակվելո՞ւ են այն ցուցակները, որտեղ երևալու են` ով որքան վճարի դիմաց ցույց տվեց, թե ինչ ծավալի խախտում է արել, որ բոլորս տեսնենք: Շատ եմ կասկածում, որ այդ ցուցակը կհրապարակվի»,- «Ժամանակի» հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով` ճիշտ կլինի, եթե պետությունը չհանի պարտադիր աուդիտը խոշորների համար` միաժամանակ մտցնելով ԱՀՍ: Այդ դեպքում աուդիտորական ընկերությունները սնանկացման վտանգի առջև չեն կանգնի, և մենք չենք կորցնի այն մասնագետներին, որոնք անհամեմատ ավելի որակյալ են, քան ՊԵԿ-ի ստուգողներն են:

Այնուամենայնիվ, ըստ Գ. Մակարյանի, ԱՀՍ ինստիտուտը ներդնելը ավելի շատ դրական կողմ ունի (եթե չի հանվում ֆինանսական աուդիտի պարտադրանքը խոշորների համար), քան բացասական: Այսպես, ըստ Մակարյանի` Հայաստանի նման երկրները, որտեղ շատ մարդիկ ժամանակին նաև ստվերային ձևով են մեծ գումարներ կուտակել, անցել են նման ճանապարհ` ինչ-որ մի պահից սկսած օրինական դաշտ բերելով այդ սև փողերը (համապատասխան հատուցման դիմաց): Սա ավելի ճիշտ ճանապարհ է, քան այդ ստվերային փողերը ժամանակին կուտակած մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումների իրականացումը, ինչը հղի է հասարակության ներսում լուրջ լարվածության ստեղծմամբ, անկայունությամբ և տնտեսական իրավիճակի վատթարացմամբ: Այս տեսակետից ԱՀՍ անցնելով` գործարարները կկարողանան ամբողջությամբ օրինականացնել իրենց գումարները` հնարավորություն ստանալով այն ազատ ներդնել մեր երկրում (իրենց բիզնեսում) և ձեռք բերել գործընկերներ` արտասահմանում (ներմալ երկրների գործարարները չեն աշխատում անհայտ ծագման գումարներով աշխատողների հետ): «Հենց ներդրումները խթանելու համար էլ է այս կապիտալի օրինականացումը կարևոր»,- ասաց Գ. Մակարյանը: ԱՀՍ մյուս դրական հետևանքն այն է, որ Մաքսային միության կամ նույն ԵՄ երկրներում մեր կապիտալը կկարողանա ազատ տեղաշարժվել` ունենալով ծագման հիմնավոր ու օրինական փաստաթղթեր: Մեկ այլ դրական հանգամանք էլ, ըստ Մակարյանի, այն է, որ խնդիրներ են առաջանում սև փողերի ժառանգման հետ կապված: «Իրենք գիտեն, թե իրենց սև փողերը որտեղից են բերել-տարել, որտեղ են պահել, բայց իրենց ժառանգները չեն կարող տիրապետել դրան: Այսինքն` ժառանգականության առումով կարևոր է, որ այդ կապիտալը լեգալացվի, և ժառանգներն ավելի քաղաքակիրթ ձևով շարունակեն այդ բիզնեսը վարելը»,- կարծում է Գ. Մակարյանը:

Այսպիսով` ԱՀՍ ինստիտուտը կարող է ինչ-որ դրական հետևանքներ ունենալ, հատկապես եթե փոքրացվեն կոռուպցիոն ռիսկերը, սակայն ֆինանսական աուդիտից խոշորներին ազատելը ավելի շատ բացասական կողմեր ունի, քան դրական: Այն նման է ունքը շինելու տեղը աչքն էլ հետը հանելուն (երբ կարելի է խստացնել պատասխանատվությունը աուդիտորական կազմակերպությունների համար ու նեղացնել պարտադիր աուդիտի ենթարկվողների շրջանակը): Եվ ի վերջո` չպետք է մոռանալ, որ գործ ունենք խոշոր բիզնեսի հետ, ինչպես, օրինակ, «Գազպրոմ Արմենիան» և «Ալեքս Գրիգը» կամ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» են, որոնք բոլորովին էլ խեղճ չեն` պարտադիր աուդիտի վճարը տալու համար և որոնց հաշվետվությունների թափանցիկությունը չափազանց կարևոր է ամբողջ հասարակության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում