Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդդինը կամուսնան 5 ամսից: Զույգը ցանկանում է ամուսնանալ ծանոթության տարելիցին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն` վկայակոչելով արևմտյան մամուլին:
«Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նրանք ծրագրում են, Ամալը և Ջորջը այր ու կին կդառնան 5 ամսից:
Ջորջը 3 անգամ նրան առաջարկություն է արել, մինչև որ Ամալը համաձայնել է նրա ընկերուհին դառնալ: Ավանդույթները շատ կարևորն են լիբանանյան ընտանիքների համար, այդ պատաճառով էլ Ամալը կապվել է իր ծնողների հետ` Քլունիի հետ սիրավեպի հնարավորությունը քննարկելու համար»,- ասել է Ամալի ընտանիքի ընկերը:
Մինչ նշանադրությունը Ջորջը մեկնել է Դուբայ` Ամալի հոր` Ռամզիի, քրոջ` Տալուի և խորթ եղբայրների` Զիադի և Սամերի հետ ծանոթանալու: Մոր` Բարիայի հետ, որն ապրում է Լոնդոնում, նա հանդիպել է մի քանի անգամ:
Այժմ հարցը հարսանիքին է վերաբերում: «Ջորջը շքեղ արարողություն չի ցանկանում: Նա, սակայն, դեռևս չի գիտակցել, որ լիբանանյան ընտանիքի համար «համեստ» հարսանիքը նշանակում է մոտ 200 հյուր: Կարծում եմ` նրանք ավելի քիչ հյուրերի կհրավիրեն, քան սպասում է հարսանցուի ընտանիքը: Եթե նրանք որոշեն ամուսնանալ Անգլիայում կամ ԱՄՆ-ում, Ջորջը ստիպված կլինի մեծ թվով ինքնաթիռներ պատվիրել Ամալի հարազատների համար»,- հավելել է աղբյուրը:









































