Քիչ առաջ «Առաջին լրատվականին» Հայ ազգային կոնգրեսի Վանաձորի գրասենյակի պատասխանատու, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանը տեղեկացրեց, որ այսօր Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ընթացքում հնչել են ելույթներ, ակցիայի մասնակիցները պահանջել են անհապաղ Սամսոն Խաչատրյանին ազատ արձակել:
Ապա ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի մարզային դատախազություն, որտեղ նրանց առջև դուրս է եկել դատախազության պաշտոնյա, որին ներկայացրել են գրավոր պահանջ` անհապաղ ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին:
Աշոտ Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ վանաձորցիները վաղը ևս նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել: