Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

«Վերջին զանգի» տենդ․ հետամնացությո՞ւն, քաղքենիությո՞ւն, թե՞ նորաձևություն (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարարության թեժ գծին զանգերի քանակը կտրուկ նվազել է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացնում է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախորդ տարիներին՝ այս ժամանակահատվածում, հատկապես Վերջին զանգի ծախսերի հետ կապված բողոքները շատ էին, այս տարի պատկերն այլ է՝ «մեկ-երկու զանգ ունենք դրամահավաքության վերաբերյալ: Զանգը Գյումրուց է եղել, բոլոր տիպի մանրամասները հիմա ճշտվում են»:

Նարինե Հովհաննիսյանը նաև ընդգծում է, որ Վերջին զանգի խնջույքների համար իրականացվող դրամահավաքության հետ դպրոցը առնչություն չունի, բոլոր տիպի դրամահավաքությունները դպրոցներում արգելվում են: Վարչության պետը նաև խոստովանում է, որ իրենց չի հաջողվել երբևիցե ավարտական խնջույքները արգելել, փորձել են բայց անարդյունք, նույնիսկ ուսուցիչները խնջույքներին չեն մասնակցել:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր խմբագրությունը բազմաթիվ զանգեր է ստանում. շրջանավարտների ծնողները ոչ միայն ավարտական խնջույքի համար իրականացվող դրմահավաքի մասին են տեղեկացնում, այլև բողոքում են, որ ծախսերը խնջույքով չեն սահմանափակվում, գումար են հավաքում սցենարի համար, տեսանկարահանման համար: Նարինե Հովհաննիսյանը այս կապակցությամբ զարմանում է. «Հետամնաց մեթոդ է, քաղքենիություն. իրենց հոգու, սրտի խոսքը ուսուցիչներին պիտի աշակերտները ասեն»:

Փորձեցինք նաև պարզել՝ այս ժամանակաhատվածում շրջայցեր դպրոցներում կատարվո՞ւմ են: «Հանրակրթության վարչությունը ականատես է լինում դպրոցի տարբեր տիպի միջոցառումներին: Ինչ վերաբերում է ուսումնասիրություններին, ապա դրանք արվում են կրթության տեսչության կողմից»,- ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:

Առավել մանրամասն՝ առաջարկվող տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում