Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Բաց նամակ. Պահանջում են չեղյալ համարել Միկոյանի արձանը տեղադրելու մասին ավագանու որոշումը

Մի խումբ մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Նամակում մասնավորապես ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը: Արձանի տեղադրման որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները, ըստ իրենց հայտարարության, բավարար իրազեկված չեն եղել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում խորհրդային պետական-քաղաքական այս գործչի մասնակցությանն ու նախաձեռնողականությանը (այդ թվում՝ 1937 թ. ԽՍՀՄ կողմից Հայաստանում գնդակահարման ենթակա անձանց լիմիտավորված (!) ցուցակը 700-ով ավելացնելու իր նախաձեռնությանը, 1940 թ. Կատինում լեհերի, Իրկուտսկում 4000 մարդ գնդակահարելու որոշումներին նրա համաձայնությանը և այլն): Ա. Միկոյանը, ԽՍՀՄ բարձրագույն քաղաքական ողջ կազմի հետ միասին, պատասխանատու է միլիոնավոր կյանքեր տարած ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների մթնոլորտի ձևավորման և այդ բռնաճնշումներին իր մասնավոր մասնակցության համար:

Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեար-կած ավագանու անդամները միգուցե տեղյակ չեն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու նրա դիրքորոշման ակնհայտորեն կեղծ հիմնավորմանը: Հիանալի իմանալով Ադրբեջանի իշխանությունն ընդունելու Ղարաբաղի բնակչության 7-րդ համագումարի որոշման շարժառիթները՝ Ա. Միկոյանը, շրջանցելով ութ համագումարների որոշումները, Ղարաբաղի հայ բնակչությունից բռնությամբ կորզված այդ միակ որոշումը «կենտրոնին» ներկայացրել է որպես Ղարաբաղի հայ բնակչության կամքի արտահայտություն: Մնացած ամեն ինչից զատ սա քաղաքական կեղծիք է:

Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամներն ըստ երևույթին չեն տեղեկացվել նաև ցեղասպանությունից փրկված հայության ճակատագրի նկատմամբ Ա. Միկոյանի անսիրտ, հակամարդկային և հակազգային դիրքորոշման, ինչպես նաև ցեղասպանության պատճառների նրա գնահատականի մասին. Միկոյանը ցեղասպանությունը դիտարկել է որպես «հայկական իմպերիալիզմի» նկրտումներին արժանի պատասխան:

Հույս ունենք, որ Ա. Միկոյանի պետական և քաղաքական գործունեության իրական պատկերին ծանոթ լինելու պարագայում Երևան քաղաքի ավագանին կողմ չէր քվեարկի ԽՍՀՄ բարձրագույն մակարդակի պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևան քաղաքում տեղադրելու որոշմանը, առավել ևս՝ հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:

Եթե անգամ Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը նպաստած «մեծ հային» փառաբանելու նպա¬տակ ունի, միևնույն է, XX դարի ամբողջատիրական կայսրության ձևավորմանը նպաստած քաղաքական պատեհապաշտ չարագործներից մեկին հանրությանը միայն որպես դրական կերպար ներկայացնելը բռնատիրական արժեքների ամրագրում է, հազարավոր անմեղ զոհերի հիշատակի և նրանց սերունդների կրած տառապանքների անարգանք, հասարակական բարոյականության միտումնավոր խեղում:

Կարծում ենք, որ Անաստաս Միկոյանի և իր նման քաղաքական գործիչների գործունեությունը գիտական ուսումնասիրության ու հասարակական քննարկումների առարկա պետք է լինի, և ոչ հերոսացման: Նման մարդկանց հերոսացումը խիստ նե¬ղացնում է քննարկումների դաշտն ու հնարավորությունները՝ տարածելով «սրբա¬գրված» և միակողմանի ներկայացվող կերպար:

Հույս ունենք, որ Երևանի ավագանին բավարար պատասխանատվությամբ կվերաբերվի իր առաքելությանը և չեղյալ կճանաչի իր որոշումը:

Ստորև նշված անունների ստորագրությունների հաստատումը տե՛ս համացանցային հետևյալ հղմամբ.
1. Գայանե Շագոյան
2. Լևոն Աբրահամյան
3. Հարություն Մարության
4. Լուսինե Խառատյան
5. Աննա Պողոսյան
6. Աղասի Մարգարյան
7. Սուրեն Հոբոսյան
8. Գրետա Աբրահամյան
9. Հրանուշ Խառատյան
10. Հասմիկ Կնյազյան
11. Մարինե Պետրոսյան
12. Յուլիա Անտոնյան
13. Լիզա Ճաղարյան
14. Գայանե Ղազարյան
15. Ապրես Զոհրաբյան
16. Արմինե Գեղամյան
17. Արթուր Ավթանդիլյան
18. Գեմաֆին Գասպարյան
19. Հրանտ Տեր-Աբրահամյան
20. Անուշ Հարությունյան
21. Ռազմիկ Ամիրխանյան
22. Ավետիս Քեշիշյան
23. Շողեր Հակոբյան
24. Սարգիս Հովսեփյան
25. Սևան Ղազարյան
26. Նազարեթ Նազարեթյան
27. Անի Ասատրյան
28. Սոնա Այվազյան
29. Հայկակ Արշամյան
30. Մարիամ Խարազյան
31. Արամ Գասպարյան
32. Քնար Երվանդյան
33. Սեդա Գրիգորյան
34. Հրայր Մանուկյան
35. Ծովինար Մարտիրոսյան
36. Արշակ Մանուկյան
37. Լևոն Ումեդյան
38. Թագուհի Հակոբյան
39. Հրաչ Մարտիրոսյան
40. Արուս Հարությունյան
41. Լիլիթ Պողոսյան
42. Արևիկ Հարությունյան
43. Աշոտ Խաչատրյան
44. Ծովինար Նազարյան
45. Աղասի Թադևոսյան
46. Արփի Ոսկանյան
47. Վահե Գրիգորյան
48. Գայանե Առուստամյան
49. Նարինե Վարդանյան
50. Նարինե Հովհաննիսյան
51. Անի Ղազարյան
52. Գոհար Ստեփանյան
53. Ռուբեն Հովսեփյան
54. Արմեն Գրիգորյան
55. Արմեն Վարդանյան
56. Վանիկ Սաֆարյան
57. Էմիլ Սարգսյան
58. Տիգրան Զաքարյան
59. Գևորգ Տեր-Գաբրիելյան
60. Գոռ Հովակիմյան
61. Սյուզաննա Սիրադեղյան
62. Նազելի Օհանյան
63. Մարիամ Սարգսյան
64. Արթուր Սաքունց
65. Արսեն Հակոբյան
66. Յուղաբեր Ղազարյան
67. Էդգար Խաչատրյան
68. Վահան Արծրունի
69. Կարապետ Բադալյան
70. Մերի Նիկողոսյան
71. Զարուհի Հայրապետյան
72. Արթուր Ղազարյան
73. Աննա Խեչոյան
74. Ռիմա Գրիգորյան
75. Գոհար Գալստյան
76. Սաթենիկ Պետրոսյան
77. Էդգար Զաքարե
78. Նազելի Օհանյան
79. Հակոբ Կարապետյան
80. Գայանե Համազասպյան
81. Վարդան Կարապետյան
82. Սոֆյա Քալանթարյան
83. Սոնա Մնացականյան
84. Անտոն Իվչենկո
85. Տիգրան Սարգսյան
86. Վաչագ Տեր-Սարգսյան
87. Վահան Թումասյան
88. Մհեր Ղալեչյան
89. Լառա Ահարոնյան
90. Վիոլետ Գրիգորյան
91. Զարուհի Հարությունյան
92. Գոհար Սիմոնյան
93. Սաթենիկ Մկրտչյան
94. Գոհար Հարությունյան
95. Էդուարդ Հայրապետյան
96. Գոհար Կիրակոսյան
97. Սիրանուշ Օհանյան
98. Կարեն Չիլինգարյան
99. Գարեգին Այվազյան
100. Սարո Մանուկյան
101. Անահիտ Ավանեսյան
102. Հովսեփ Խուրշուդյան
103. Հասմիկ Բաբայան
104. Արայիկ Հարությունյան
105. Նունե Սարկիսյան
106. Դավիթ Հովհաննիսյան
107. Հարություն Գյամջյան
108. Հասմիկ Ասլանյան
109. Անահիտ Արամունի Քեշիշյան
110. Արմեն Ղալումյան
111. Զարուհի Մուրադյան
112. Սահակ Պողոսյան
113. Կամո Դավթյան
114. Ալվարդ Ներսիսյան
115. Ծովինար Չիլինգարյան
116. Աշխեն Հակոբյան
117. Էվելինա Գյուլխանդանյան
118. Բորիս Նավասարդյան
119. Արմինե Փոդոսյան
120. Թեմիկ Խալափյան
121. Գևորգ Մանուկյան
122. Արմինե Պետրոսյան
123. Լարիսա Մինասյան
124. Արտակ Կիրակոսյան
125. Հերիքնազ Հարությունյան
126. Սարգիս Սեդրակյան
127. Նաիրի Մելքոմ Մելքոմյան
128. Ռուզաննա Ծատուրյան
129. Նունե Ղազախեցյան
130. Արմինե Թուխիկյան
131. Սամվել Նազարյան
132. Արմեն Վարոսյան
133. Հայաստան Ստեփանյան
134. Վահագն Այդինյան
135. Աշոտ Մելիքյան
136. Վահագն Այդինյան
137. Մխիթար Գաբրիելյան
138. Համլետ Մելքումյան

Ստորագրահավաքն ընթանում է նաև ստորև ներկայացված համացանցային հասցե¬ով, որտեղ 07.05.2014, 13:30-ի դրությամբ (նամակը հրատարակելու պահից 15 ժամերի ընթացքում) ստորագրել են ևս 201 մարդ: Ստորագրահավաքը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում