Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ո՞ւմ էր ուղղված Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես նշելով, որ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների դեպքում հաղթանակն այս անգամ շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը: Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը կարծես պատասխանում էր Էդուարդ Շարմազանովին, որը օրերս վստահություն էր հայտնել, թե նախագահի կամ վարչապետի պաշտոնին հավակնողների ուղին անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով, որտեղ գտնվում է Հանրապետականի գրասենյակը: Արդյոք Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ուղղված էր Շարմազանովի՞ն, իր կուսակցությա՞նը, թե՞ Քառյակին:

«Այս հայտարարության իմաստը Էդուարդ Շարմազանովի ելույթին հակադարձելն էր կամ իրար հետ ձեռնամարտով ստուգել, թե ով է ավելի ուժեղ։ Բայց կարծում եմ՝ թե՛ Շարմազանովի, թե՛ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների մեջ քիչ ճշմարտություն կա, որովհետև եթե խոսքը վերաբերում է ընտրություններին, ապա մինչև ընտրությունները դեռ շատ ջուր կզուլալվի, այնպես որ, հիմա հայտարարելը, թե ով է հաղթելու, ինձ թվում է՝ մի փոքր պարծենկոտություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը՝ հավելելով, որ, իհարկե, հայտարարությունն ուղղված էր թե՛ իր կուսակիցներին, թե՛ ժողովրդին, թե՛ հատկապես Քառյակին, որ հանկարծ Քառյակը չտրոհվի և միշտ մնա Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ:

Զրուցակցիս խոսքով՝ սա քաղաքական PR-ի կարևոր մասն է, որն անհրաժեշտ է անել:

«Էսօր երկրորդը չկա, որտեղ կարող ես գնալ, հարցնել, սկսած բոլոր կառույցներից, բոլոր ոլորտներից՝ միանշանակ, մարդիկ հավատում են մեր կուսակցությանը, մեզ»,- հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը: Աղասի Ենոքյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կա՞ 0,01 տոկոս վստահություն ԲՀԿ-ի նկատմամբ։

«Շատ դժվար է ասել, որովհետև իրենք պնդում են, որ հետազոտություններ են անում, բայց կա մյուս խնդիրը՝ այլևս որևէ ուժ չկա, որին հավատան, այնպես որ, այս քաղաքական վակուումում Գագիկ Ծառուկյանին հավատալը ավելի հեշտ է թվում»,- նշեց նա:

Մինչև խնամուն՝ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելը մի՞թե հաշվարկված չէին բոլոր քայլերը. Աղասի Ենոքյանի կարծիքով՝ հաշվարկված էին բոլոր քայլերը, որ իսկապես պետք է նշանակեին խնամուն, և այնտեղ խոսք չկար կառավարության քաղաքականություն փոխելու մասին, զուտ անձերի խնդիր էր»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Կարծիքը, թե մեզանում խաղաղ իշխանափոխություն, անցում է տեղի ունենում, Աղասի Ենոքյանը կիսում է. «Տպավորություն կա, որ խաղաղ իշխանափոխություն է տեղի ունենում, բայց որքանով խաղաղ կլինի մինչև վերջ՝ չեմ կարող ասել»,-հավելեց զրուցակիցս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում