Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

Վահանակներում նենգափոխված է պատմությունը

Օրը ցերեկով անտարբերության պայմաններում կեղծվում են մեր պատմության շատ փաստեր. պատմամշակութային կոթողների կողքերին տեղադրված վահանակների միջոցով կեղծ տեղեկատվություն է տրվում հաճախ, որն անգամ մեր ազգային անվտանգությանն է սպառնում: Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

«2008 թվականից հանրապետության տարածքներում վահանակներ են տեղադրվել` Հաղպատում, Սանահինում՝ Սայաթ-Նովային նվիրված, որտեղ նշվում է, թե 18-րդ դարի նշանավոր բանաստեղծը ծառայում էր Հերակլ Երկրորդի արքունիքում և, լինելով պալատական, օգնում էր երեք մրցակից թագավորությունների` Ադրբեջանի (Աղվանք), Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հարցում: Այնինչ մենք գիտենք, որ Ադրբեջանցիները պետականություն ստեղծեցին 1918 թվականին, իսկ մինչ այդ հիշատակվել են որպես կովկասյան թաթարներ: Ադրբեջանցիները, կեղծելով քարոզչությունն ու պատմությունը, իրնեց համարում են աղվանցիների ժառանգներ` քրիստոնյա Աղվանքն էլ համարելով իրենց պետությունը»,- ասել է պատմաբանը:

Նա պատմել է, որ, իմանալով այս մասին, դիմել են մշակույթի նախարարին, ով զայրացել է, կանչել տեղակալին և պահանջել անմիջապես շտկել: Անցել է երկու տարի, սակայն ոչինչ չի արվել: Պատմաբանը նշել է, որ ցուցանակները տեղադրել է ամերիկյան կազմակերպություն` առանց քննարկումների, պատմաբանի խորհրդակցության և առանց հաշվետու լինելու նախարարությանը: Նման դեպքերը քիչ չեն. օրինակ` Քարահունջի մոտ տեղադրված ցուցանակի վրա նախ նշված է Քարահունջի թուրքական անունը: Ընդ որում, պատմաբանի խոսքերով, կան նաև տառասխալներ տեքստերի մեջ: Էդիկ Մինասյանը դժգոհել է անփութությունից: «Ես հավատում եմ նախարարի անկեղծությանը, որովհետև նա տրամադրված էր վճռականորեն: Պարզապես երևի նախարարության օղակների անփույթ աշխատանքի արդյունք է»,– ասել է նա:

Պատմության ֆակուլտետի դեկանը, ի դեպ, ենթադրում է, որ կատարվածի մեջ նաև հակառակորդի մասնակցությունը կա, քանի որ, պատմական հուշարձանների մոտ հայոց պատմության մասին տեղեկությունները փակցնում է ոչ թե հայկական, այլ ամերիկյան կազմակերպություն:

Հայաստանի անկախութանը նվիրված ժամանակավոր ցուցահանդես կազմակերպելու նպատակով կառավարությունը որոշել է 63 անշարժ հուշարձան մարզերից տեղափոխել Երևան: Էդիկ Մինասյանն այս որոշումը համարել է անընդունելի` նշելով, որ բազմաթիվ հուշարձաններ երկար ժամանակ մնալով` դարձել են սրբատեղի: Բացի այդ, նա նշել է, որ պետք է բեռնաթափել Երևանը, ոչ թե մարզերը: Պատմաբանի խոսքերով՝ սա նաև հակասում է մարզերի համաչափ զարգացման վերաբերյալ կառավարության հռչակած սկզբունքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում