«Ֆորմուլա 1»-ի «Մակլարեն» թիմի ավտոարշավորդ Ջենսոն Բաթոնը, ով 2009 թվականին նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, մեկնաբանել է իր ներկայիս թիմակից Լուիս Հեմիլթոնի՝ թիմը լքելու մասին որոշումը:
«Լուիսի հեռանալով թիմը կկորցնի շատ արագ արշավորդի, ով շատ բաների է հասել, այդ թվում նաև թիմի նվաճած վերջին չեմպիոնական տիտղոսը:
Սա մեծ կորուստ է: Բայց ամեն ինչ փոխվում է, պետք է հարմարվել, ու սա չի նշանակում, որ սրանից հետո «Մակլարեն»-ում չեն լինելու երկու հզոր արշավորդներ»,- Բաթոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Լուիս Հեմիլթոնը կլքի «Մակլարեն»-ը ու կմիանա «Մերսեդես»-ին: