Tuesday, 23 04 2024
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան

Գրոհում են Հայաստանի վերջին հույսը

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը երեկ հայտարարել է, որ միշտ ամեն հաջորդ սերունդ ավելի խելոք է եղել, քան նախորդը, սակայն Հայաստանում այսօր նոր սերունդը նախորդից ավելի «դմբո» է, և այդ «դմբոներին» փորձում են համոզել, որ իրենք ազատ են և կարող են ամեն ինչ անել: Աշոտ Մանուչարյանի հայտարարություններին կարելի էր և գուցե ժամանակն է լուրջ չվերաբերվել, եթե այս հայտարարություններում չլինեին բավական մտահոգիչ «թեզեր», որոնց հեղինակը ակնհայտորեն Հայաստանում չէ: Եվ կասենք, թե որտեղ է:

Նախ` այն մասին, որ մինչև նոր սերնդին գնահատականներ տալը, Աշոտ Մանուչարյանը լավ կաներ` որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ և որպես հայկական պետականության ակունքներում կանգնած մարդ, որն անկախության առաջին տարիներին զբաղվել է մի կարևոր ոլորտով՝ անվտանգությամբ, գնահատական տար այդ շրջանի, այսինքն` այդ սերնդի, այսինքն իր խոսքով` ներկայիս երիտասարդությունից ավելի խելացի սերնդի գործողություններին և գործունեությանը:

Գործունեություն, որի արդյունքում «խելոք սերունդը» երկրում իշխանության է բերել պատեհապաշտ, քրեական տարրերին, սկիզբ դրել ընտրությունները կեղծելու ավանդույթին, իսկ հետո ուղղակի իշխանությունը հանձնել այդ տարրերին` ըստ էության տապալելով անկախ պետականության կառուցման գործը: Եվ այսօրվա երիտասարդների «անխելք» սերունդը կաշվից դուրս է գալիս՝ իր երիտասարդությունը անցկացնելու փոխարեն պետությունը վերջնական կործանումից փրկելու, այսինքն` «խելոք սերնդի» փլատակներից պետությունը ազատելու և ապագա կառուցելու համար:

Սակայն այդ «խելոքներն» ամեն ինչ այնպես էն փլել և ավերակները այնպիսի ամուր ձեռքերի են փոխանցել, և այնպիսի հովանիով՝ ի դեմս ռուսական կայսրության, որ երիտասարդների մոտ, մեղմ ասած, ամեն ինչ չափազանց դժվար է և տիտանական ջանքեր են պետք ինչ-որ բանի հասնելու համար:

Հիմա այն մասին, թե որտեղից են գալիս երիտասարդների ազատության զգացումի և «խելքի» մասին մանուչարյանական «թեզերը»: Դրանք գալիս են ՀԱՊԿ-ից, որը Հայաստանում ճարտարապետական հուշարձաններ փլելով ակադեմիա է կառուցում, երևի իր ուզած երիտասարդները պատրաստելու համար: Այդ ՀԱՊԿ-ի քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մի քանի ամիս առաջ մի հոդված էր հրապարակել «գունավոր հեղափոխությունների» վտանգի մասին, որում ուղղակի գրել էր, որ «գունավոր հեղափոխությունները» պատրաստում են երիտասարդների «խելքն ուտելով»:

Ահա, թե որտեղից է գալիս հայաստանյան երիտասարդության դեմ այս քարոզչական գրոհը, և ահա թե ինչի համար է անհրաժեշտ ուշադրության արժանացնել այս խնդիրը, քանի որ այստեղ ակնհայտորեն գործ ունենք լավ կազմակերպված, մշակված և իրականացվող մի գրոհի հետ, որին ենթարկվում է Հայաստանի ըստ էության վերջին հույսը՝ ազատության համար պայքարող երիտասարդությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում