Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Մարտահրավե՞ր, թե՞ հրաման

Շաբաթ օրը Ծաղկաձորում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե առաջիկայում փոփոխություններ են լինելու ոստիկանությունում, դատաիրավական համակարգում և հարկային ու մաքսային կառույցներում: Սա ինչ-որ առումով զարմանալի հայտարարություն է, քանի որ խոսքը իշխանական ռեպրեսիվ ապարատի մասին է, և եթե նախագահի մակարդակով արվում է նման հայտարարություն, ապա դա կարող է կազմալուծել այդ համակարգի աշխատանքը:

Այսինքն՝ մարդիկ կարող են մոտալուտ փոփոխություններն ընկալել որպես աշխատանքին հրաժեշտ տալու որոշակի նախանշան, և կսկսեն աշխատել անփութորեն, առանց իշխանությանը նախկին հավատարմությամբ ծառայելու: Իսկ որ այդ մարմիններում աշխատանքը հենց իշխանական հավատարմության վրա է հիմնված՝ կասկած չկա, քանի որ այլ բան դժվար է ենթադրել՝ ոստիկանության, դատաիրավական համակարգի և հարկայինի ու մաքսայինի իրական գործունեությունից դատելով: Այդ կառույցները պատրաստ են հանուն իշխանության ոտնահարել քաղաքացիների, գործարարների բոլոր իրավունքները:

Իշխանությունն էլ Հայաստանում պահվում է մասնավորաբար այդ ամենաթողության վրա: Հենց այդ առումով է տարօրինակ, որ Սերժ Սարգսյանը խոսում է այդ կառույցներում փոփոխությունների մասին: Սակայն ամեն ինչ տեղն ընկավ արդեն հաջորդ իսկ օրը, երբ ոստիկանները մեծ գրոհով առևանգեցին ու ձերբակալեցին Հայ ազգային կոնգրեսի համակիր Սամսոն Խաչատրյանին:

Այդ իրողությունը պարզ դարձրեց ամեն բան, և այժմ թերևս հասկանալի է, թե ինչ էր ասում Սերժ Սարգսյանը: Նրա հայտարարությունը գուցե հասարակության մեջ էր տարակուսանք առաջացրել՝ մի՞թե իշխանությունը որոշել է ձեռք բարձրացնել իր իսկ ռեպրեսիվ հիմքի վրա: Բայց այդ ռեպրեսիվ կառույցները, կարծես թե, միանգամայն ճիշտ են հասկացել իշխանության, այսինքն՝ Սերժ Սարգսյանի մեսիջը:

Փոփոխություններ այդ կառույցներում իսկապես կլինեն, և դրանք կառնչվեն այն անձանց, ում հավատարմությունը, նվիրվածությունն ու էնտուզիազմը իշխանությունների կասկածը կառաջացնի: Ըստ ամենայնի, վերջին շրջանում հասարակական լուրջ տրամադրությունները, իրավունքի, օրենքի և արդարության համար պայքարելու հասարակության հաստատակամությունն ու, ոստիկանական ռեպրեսիաներին հակառակ, թե՛ հանրահավաքի գնալը, թե՛ բողոքի ցույցեր անելը իշխանության մեջ մտավախություն են առաջացրել, որ ուժային համակարգում կարող են երկմտել, վարանել, երերալ, ի վերջո՝ հասկանալ, որ ժողովրդի իրավունքներին դեմ գնալն ու օրինական իրավունքները ճնշելը հանցագործություն է:

Ու թերևս որոշվել է սպառնալ` ով կերերա, ով կվարանի, կդառնա ուժային կառույցներում փոփոխությունների ենթակա: Համենայն դեպս, այն, որ փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանի ելույթից անմիջապես հետո տեղի է ունենում ոստիկանության ավանդական մեթոդների կիրառումը ՀԱԿ համակիր Սամսոն Խաչատրյանի հանդեպ, Սերժ Սարգսյանի ելույթի մասին այլ եզրակացության հնարավորություն կարծես թե չի թողնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում