Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Միհրան Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ` տեղում ծանոթանալու ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային բաժնի խնդիրներին:

Համաձայն օրակարգի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շրջայց է ունեցել Մասիսի, Վեդու բաժանմունքներում և տեղում ծանոթացել շենքային ու աշխատանքային պայմաններին:

Այնուհետև Արտաշատում՝ Արարատի մարզային բաժնում անցակցվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում բաժնի պետն ու բաժանմունքների ղեկավարները, հարկադիր կատարողները ԴԱՀԿ ծառայության ղեկավարին են ներկայացրել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց պարտականությունների բնականոն կատարմանը: Նրանք հանդես են եկել նաև զեկույցներով և մի շարք առաջարկություններով` ուղղված հարկադիր կատարողների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել Արարատի մարզային բաժնի գործունեության կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այսուհետ նրանք կլինել առավել նախաձեռնող և հետևողական:

«Հարկադիր կատարողը պետք է ոչ միայն բարեխղճորեն և պատասխանատու վերաբերվի իր աշխատանքային պարտականություններին, այլև մշտապես հիշի, որ իր առաքելությունն է ծառայել քաղաքացուն և պետությանը՝ բարձր պահելով սպայի պատիվը»-, ընդգծել է Միհրան Պողոսյանը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան հանձնարարականներ է տվել արձանագրված խնդիրների առնչությամբ: Մասնավորապես՝ հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ավարտին հասցնել Մասիսի բաժանմունքի տեխնիկական վերազինման գործընթացը: Քննարկվել են կազմակերպչական այլ հարցեր ևս:

Նշենք, որ ԴԱՀԿ ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնում 2011 թ. հարուցվել է 6979 կատարողական վարույթ: 2012թ. առաջին տասն ամիսների ընթացքում հարուցվել է 7484 կատարողական վարույթ, պահանջատերերի օգտին բռնագանձվել է 525 մլն ՀՀ դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում