Իրանի հյուսիսում գտնվող Քազվին քաղաքում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Տեղի իշխանությունների խոսքերով` պայթյունը, ենթադրաբար տեղի է ունեցել պահեստային շինություններից մեկում և կարող էր մեծ թվով զոհերի հանգեցնել: Սակայն հայտնի է, որ դրա հետևանքով մոտ 50 մարդ է տուժել:
Մեկ այլ աղբյուր նշում է, սակայն, որ պայթյունը որոտացել է նավթի բազայում: Դրանից հետո հրդեհ է սկսվել, որն այժմ հրշեջները հանգցնում են: