Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

ԵՀՄՖ-ն պատասխանում է

Փետրվարին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից կազմակերպված ավստրիացի, սլովակ և չեխ գործարարների Արցախ ու Սյունիք կատարած այցի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենան բարձրացրել է կատաղի վայնասուն: Անդրադառնալով այցին՝ ադրբեջանական և նույնիսկ թուրքական ԶԼՄ-ները նախ կասկած էին հայտնել այցի պաշտոնական լինելու շուրջ և այնուհետև, ստանալով Ռուսաստանում Սլովակիայի դեսպանատան պատասխանը, որ այցի կազմակերպիչն ԵՀՄՖ-ի ու Սլովակիայի հայ համայնքի նախագահ Ա. Գրիգորյանն է, նրանք համարում են բավարար, որպեսզի զրոյացնեն նաև այցի արդյունքները:

Ի պատասխան ԵՀՄՖ-ը հայտարարում է, որ ավստրիացի, սլովակ և չեխ գործարարների խումբը պաշտոնապես ընդունվել է Արցախի նախագահի, վարչապետի և նախարարների կողմից, ընդ որում հանդիպումների ընթացքում բարձր մակարդակի վրա քննարկվել են համագործակցության ծրագրեր ու ներդրումային առաջարկներ: Քննարկումներն ընթացել են արհեստավարժ և գործնական մակարդակի վրա, որը հիացրել է գործարարներին: Այցի արդյունքում գործարարների մոտ ստեղծվել է տպավորություն, որ Արցախն ունի բացարձակ ժամանակակից մտածողությամբ երիտասարդ ղեկավարություն, տնտեսությունը ազատականացված է լիովին և գործարար հարաբերությունները զերծ են կոռուպցիայի տարրերից: Եվրոպացի հյուրերի վրա շատ բարձր տպավորություն է թողել Արցախի ինֆրաստրուկտուրան և մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկեցիկ եվրոպական տեսքը: Նրանք նույնիսկ կատակով նշել են, որ «Սյունիքից Արցախ մտնելուց այնպիսի տպավորություն էր կարծես ԵՄ երկիր մտանք»:

ԵՀՄՖ-ը, պարզաբանելով ադրբեջանական և թուրքական մամուլում բարձրացված գործարարների այցի պաշտոնական լինելու հարցը, հայտնում է, որ եվրոպական գործարարներն իրավունք ունեն այցելու ցանկացած երկիր և ստանալու պաշտոնական ընդունելություն` անկախ իրենց երկրների կառավարությունների թույլտվության: Ահա սա է հայտնվել Սլովակիայի դեսպանության պաշտոնական նամակում ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքի: Այս պատասխանը իրավունք չի տալիս դիմել սպեկուլյատիվ մեկնաբանությունների: Բնական է, որ կոռուպացված և բացառիկ վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական գործարար աշխարհի ղեկավարության համար սա դժվար ըմբռնելի փաստ է: Սակայն բավական է, որ ադրբեջանցիները ծանոթանան իրենց հարևան երկրներում` Վրաստանում և Արցախում կատարված բիզնեսի ազատականացման արդի մակարդակի հետ` հավատալու, որ, այո, եվրոպական մոտեցումը գործարարության զարգացման նկատմամբ սա է: Կրկնում ենք դրա համար պետք չէ հասնել Եվրոպա, ուսումնասիրեք Վրաստանի և Արցախի փորձը: Այս երկրներում, ինչպես նաև ԵՄ-ում իշխանությունները կարող են միայն և միայն նպաստել գործարարի աշխատանքներին. խանգարելը կամ արգելելը իսպառ բացառվում է:

Ի գիտություն Ադրբեջանի ԶԼՄ-ների հայտնում ենք, որ Արցախն ունի օտարերկրյա ներդրողների կողմից այնքան շատ առաջարկներ, որ Արցախի կառավարությունն ընտրում է և համագործակցում միայն լավագույնների հետ: Մեր առաջարկները նույնպես այժմ ստանում են մասնագիտական քննություն և միայն դրա արդյունքում կսկսեն իրականացվել դրական գնահատական ստացած ծրագրերը: Ինչ վերաբերվում է մեր եվրոպացի գործընկերներին, հայտնում ենք, որ նրանց ընկերությունները իրենց երկրների` Աքվստրիայի, Սլովակիայի և Չեխիայի ԱԳՆ-ներից կամ այլ մարմիններից չեն ստացել ոչ մի զանգ և կամ գրություն Արցախում գործունեություն ծավալելուն դեմ:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Հ.Գ. Վերոհիշյալ թեմայի շուրջ արձագանքները կարելի է կարդալ փետրվարի 7-ից մինչ օրերս ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ներում , այդ թվում` Azer news,Trend news agence, Todey.az, News.az , APA, Azer TAc, Hurriyet Daily News և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում