Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Հրաշալի բլեֆ կամ ստրատեգիական բլեֆչիները

Ազգային ժողովում Գալուստ Սահակյանի՝ ԱԽ նախագահության քվեարկությունից հետո շատերն են հարց տալիս նույն խորհրդարանում կառավարության ապագա ծրագրի քվեարկության մասին:

Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն կողմ էր քվեարկել Գալուստ Սահակյանի թեկնածությանը, այսինքն՝ հայտարարել էր քվեարկության ազատ ռեժիմ, և կուսակցության կեսից ավելին ազատորեն ընտրել էր ՀՀԿ-ի Գալուստին: Այսօր շատերն են հարց տալիս՝ իսկ Հովիկ Աբրահամյանի ծրագրին ԲՀԿ-ն կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ: Այսինքն՝ կրկին ազատ ընտրությո՞ւն, թե՞ որոշում ընտրություններին չմասնակցելու մասին:

Հայաստանի քաղաքական կոչվող դաշտում ամեն ինչ խառնվել է իրար: Եթե մինչև Տիգրան Սարգսյանի հրաժարականը հայտնի քառյակը փորձ էր անում ցույց տալ, որ քաղաքական դաշտը հստակեցվել է, և կա մենակ մնացած ՀՀԿ-ն ու «հրաշալի քառյակը», ապա Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո պարզվեց, որ իրականում այդ ամենը քարոզչական մանիպուլյացիաներ էին՝ ուղղակի «հրաշալի բլեֆ»: Ըստ որում, հարցը բոլորովին էլ չի սահմանափակվում Գալուստ Սահակյանի քվեարկությամբ, և Հովիկ Աբրահամյանի կառավարության քվեարկությամբ նույնպես չի սահմանափակվելու:

Հարցն այն է, որ հրաշալի բլեֆիստները այսօր քաշվել են մի կողմ և ոչ մի բան չարեցին ու չեն անում կառավարության կազմավորման գործընթացում՝ այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ գործընթացը ընդամենը հանդիսանում է հասարակությանը հայտնի դեմքերի ռեաբիլիտացիա՝ ուրիշ ոչինչ:

Քառյակը չեղյալ համարեց ապրիլի 28-ին հայտարարած իր հանրահավաքը, շուրջօրյա հանրահավաքները՝ այն դեպքում, երբ հրաշալի առիթ էր՝ հանրահավաք անելու, միասնական հաղթանակ տոնելու, ժողովրդի տրամադրությունը բարձրացնելու և մասսաներին ոգևորելու, և եթե նույնիսկ Սերժ Սարգսյանին չհեռացնելու, ապա նրան սեփական վարչապետ պարտադրելու համար: Չէ՞ որ քառյակի, այսպես ասած, քաղաքագետ-ստրատեգները հենց այդպես էլ արդարացնում էին կառավարության հրաժարականի շուրջ կոնսոլիդացվելու մարտավարությունը, երբ նրանց հարցնում էին՝ մի՞թե ԲՀԿ-ն կասկած չի հարուցում Սերժ Սարգսյանի վրա սլաք չուղղելու իր համառությամբ: Քաղաքագետ-ստրատեգները հայտարարում էին, որ հանճարեղ մարտավարության արդյունքում երբ հասնեն կառավարության հրաժարականին, ապա բազմությունն այնպիսի ծավալներով կլցվի փողոցները, որ ուղղակի կքշի-կտանի ՀՀԿ-ին:

Եվ ուրեմն հանրահավաքը՝ համատեղ, քառյակի միասնական հանրահավաքը ուղղակի հիանալի հնարավորություն էր կառավարության հրաժարականից հետո հավաքելու բազմությանը հրապարակում, հայտարարելու միասնականության հաղթանակի մասին և ոգևորելով բազմությանը՝ քշելու ՀՀԿ-ին: Սակայն իրականում ոչ թե քշեցին, այլ քաշվեցին՝ ամեն մեկն իր բույնը, և սկսեցին հետևել «ընդունելի վարչապետ» արարողությանը՝ բացարձակապես չդիմադրելով և՛ վարչապետի նշանակմանը՝ չնայած նա Հայաստանը պատած քրեական-օլիգարխիայի կարկառուն դեմքերից էր, և՛ նման մյուս դեմքերի նախարար նշանակմանը կամ վերանշանակմանը: Ոչ մի դիմադրություն, կարծես նրանք հենց այս ամենի համար էլ պայքարել են, պահանջել են կառավարության հրաժարականը՝ հենց նման նորը ստանալու համար:

Այս ամենի ֆոնին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քվեարկությանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցի քննարկումն ուղղակի զավեշտալի է, ընդամենը քաղաքական կյանքի հերթական իմիտացիա, լրագրողական գործունեության նյութ: Չնայած այսօր էլ, իհարկե, քաղաքագետ-ստրատեգիական մտքի բարձունքից կհայտարարվի, որ կառավարության ծրագրի քվեարկությամբ հնարավորություն կա Հովիկ Աբրահամյանի կառավարության անվստահությանը հասնելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների գալու, և դրա համար էլ հուժկու քառյակը չի պայքարել Հովիկ Աբրահամյանի և քրեական-օլիգարխիայի հաղթարշավի դեմ՝ այդ հաղթանակը պյուռոսյան հաղթանակ դարձնելու համար: Միայն թե անհասկանալի է մնում, թե այդ դեպքում կառավարության պաշտոնանկությունից հետո ժողովրդական ալիքով բոլորին քշելու մարտավարությունն ի՞նչ եղավ, որ Հովիկ Աբրահամյանի ծրագիրը տապալելու մարտավարությունն ինչ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում