Եգիպտոսի զինվորական խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտաուին, որն այս պահին երկրի փաստացի ղեկավարն է, գաղտնի հանդիպում է ունեցել այդ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հետ: Այս մասին հաղորդել է Walla լրատվական գործակալությունը: Նույն տեղեկությունը տարածել է նաև լիբանանյան Al-Diyar թերթը:
Ըստ այդ գործակալության ունեցած տվյալների` հանդիպմանը մասնակցել է նաև երկրի հետախուզության նախկին ղեկավար, փոխնախագահ Օմար Սուլեյմանը:
Հաղորդվում է նաև, որ քննարկման հիմնական թեման եղել են Մուբարաք ընտանիքի հաշվեհամարներում գտնվող գումարները: Երկրի զինվորական ղեկավարը Մուբարաքին զգուշացրել է հնարավոր հետևանքների մասին, եթե պարզվի, որ այդ հաշվեհամարները անօրինական են բացվել: