Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մետրոպոլիտենի աշխատակիցների ազատումն անձնավորված է և քաղաքականացված. փաստաբան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց մետրոպոլիտենի աշխատակիցների բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ դուրս եկած՝ Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցներ Անդրանիկ Գևորգյանը, Սևակ Հովհաննիսյանը և Գագիկ Գալստյանը Մետրոպոլիտենի առջև բողոքի ակցիայից 2 օր հետո ազատվեցին աշխատանքից՝ ղեկավարության կողմից վստահությունը կորցնելու՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ մասի հիմնավորմամբ: Սակայն բոլորի համար էլ ակնհայտ էր, որ աշխատակիցներն աշխատանքից ազատվել են կուտակային պահումներին դեմ դուս գալու համար: Հիմա աշխատակիցները դատարանից պահանջում են անվավեր ճանաչել իրենց՝ աշխատանքից ազատման հրամանները, վերականգնել աշխատանքը և փոխհատուցել հարկադիր պարապուրդի համար:

Նշենք, որ մետրոպոլիտենի տնօրինությունը նախապես չէր տեղեկացրել աշխատակիցներին աշխատանքից ազատման մասին, որևէ գրավոր զգուշացում ևս չէր ուղարկվել նրանց: Այս փաստն այսօր արձանագրվեց նաև դատարանում: Մետրոպոլիտենի իրավաբանական բաժնի աշխատակից Արտակ Երեմյանն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե աշխատակիցները հատկապես ինչ խախտումներ են թույլ տվել, որ արժանացել են տնօրինության անվստահությանը և անմիջապես ազատվել են աշխատանքից: Նա միայն նշեց, որ ընկերության նախկին աշխատակիցներն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, անընդհատ ինչ-որ ստուգումներից և գրանցամատյանում գրառումներ չկատարելու մասին էր խոսում, բայց իր ասածի որևէ հիմնավորում չէր բերում: Ամեն դեպքում, դատարանը պատասխանող կողմի վրա թողեց աշխատակիցների թերացումը ապացուցելու պարտավորությունը:

Հայցվոր Անդրանիկ Գևորգյանի համար ծիծաղելի էին պատասխանող կողմի հակափաստարկները: Սակայն նա չշտապեց հայտարարել, որ իրենց աշխատանքից ազատելու պատճառը կուտակային պահումների դեմ բողոքելն է եղել: «Եթե ինձ ազատելու հրամանի մեջ այդպիսի բան չկա, ես հիմա չեմ կարող նման բան պնդել»,- ասաց Անդրանիկը:

Վերջինիս փաստաբանը, սակայն, նշեց, որ իր վստահորդներին աշխատանքից ազատելու պատճառը իսկապես պարտադիրի դեմ իրականացված ակցիաներն են եղել: «Աշխատակիցների հեռացումը անձնավորված է և քաղաքականացված»,- ասաց փաստաբան Քրիստինա Գևորգյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում