Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

«Հայկական աշխարհն» ու մեր ներաշխարհը

Հարափոփոխ ու սրընթաց ու ոչ ստանդարտ զարգացող աշխարհում Հայաստանն ավելի ու ավելի է սեղմվում ընտրություն կատարելու պատին` լինե՞լ, թե՞ չլինել նոր աշխարհում: Նոր աշխարհում լինելու նախապայմանը, բնականաբար, լինելու է նոր Հայաստանը, ուր հարաբերությունների առանցքը Սահմանադրությունն է, օրենքը, իրավունքը, ազատությունը:

Նոր Հայաստանը, եթե կա նոր աշխարհում լինելու ցանկություն, պետք է դավանի նաև ներքին հարցերը հանդուրժողության և գործակցության հիմքով լուծելու մարտավարությանը, նաև ներքին կյանքում խաղաղ մրցակցության հայեցակարգին, ոչ թե ուժին, ծեծին ու մարդասպանությանը, ինչպես որ այժմ: Այդ ամենի հակառակը լինելու է այն, որ առավել խորանալու է աշխարհի ու մեր անջրպետը: Դա, իհարկե, չի նշանակում, որ մեզ հետ կդադարեն խոսել, մեզ կդադարեն վարկեր կամ այլ օգնություններ ցուցաբերել: Այդ ամենն, իհարկե, կլինի, պարզապես մենք չենք լինի, մենք` Հայաստանը, չի լինի որպես պետություն, որը դեր ունի աշխարհում և ունակ է ինքնուրույն որոշումներ կայացնել համաշխարհային կյանքում իր դերակատարությունը որոշելու հարցում:

Աշխարհն, իհարկե, Հայաստանին կպահի, բայց կպահի հեռու, որ չխառնվենք միջազգային գործերին, այլ ստանանք միջազգային կառույցներից մեզ հասանելիք «թոշակն» ու բավարարվենք դրանով: Հայաստանում, իհարկե, ճոպանուղիներ կգցվեն, նոր ռեստորաններ, սաունաներ, հյուրանոցներ և գիշերային ակումբներ կբացվեն: Հայ օլիգարխներին, իհարկե, թույլ կտան գնել համաշխարհային մեքենաշինության վերջին նմուշները, հայ պաշտոնյաներին թույլ կտան հանգստանալ արտասահմանյան թանկարժեք հանգստավայրերում, նույնիսկ պաշտոնական այցերի մեկնել, ընդունելության արժանանալ, բայց այդ ամենում Հայաստանն անգամ ժպտալու համար չի կարող կայացնել ինքնուրույն որոշում: Այլ խնդիր է, իհարկե, որ Հայաստանի ներկայիս վերնախավի համար ամենևին էլ կարևոր չէ ինքնուրույն որոշման հնարավորությունը: Կարևորը, որ այլոց որոշումները չսասանեն սեփական իշխանությունը և հնարավորություն թողնեն որոշումներ կայացնել գոնե «հայկական աշխարհում»: Դրա համար էլ, թերևս, Հայաստանի իշխանությունը շրջանառության մեջ դրեց «հայկական աշխարհի» գաղափարը` որպես մնացյալ աշխարհի այլընտրանք, որպես ինքնապաշտպանություն նոր մտածողությունից, որպես սեփական դիրքի հարատևության գրավական:

Պատահական չէ, որ Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ «մենք առավելապես հայկական աշխարհում ենք ապրում, ոչ թե հայկական պետականության մեջ»: Այսինքն` եթե պետականությունը խանգարում է իշխելուն, իշխանական համակարգի հարատևությանը, ապա այն կարելի է մերժել և փոխարինել վիրտուալ հասկացություններով, որոնք ոչ սահման ունեն, ոչ օրենք, ոչ Սահմանադրություն, հետևաբար չունեն գործողությունների որևէ արգելակ, ինչը ինքնաբերաբար «հայկական աշխարհի» «սահմանադրական» նորմ է դարձնում «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» և «նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքները:

Իրավիճակը քիչ թե շատ հավասարակշռելու հարցում, այսինքն` «հայկական աշխարհից» դուրս գալու և աշխարհի լիարժեք մաս կազմելու հարցում, կարող է դերակատարում ունենալ ընդդիմությունը` որպես երկրի էլիտայի անբեկանելի մաս: Ավելին` այն դեպքում, երբ իշխանության գործողությունն ու մտածողությունը համարժեք չէ համաշխարհային միտումներին, ընդդիմությունն արդեն պարտավոր է համարժեքություն ապահովել` պահելով պետության համարժեքության հույսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում