Վրաստանի ազգային գրադարանում երեքշաբթի օրը մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովը, հայտնում է Trend-ը:
Բացելով գագաթնաժողովը՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ասել է, որ Վրաստանի համագործակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ վերջին տարիներին շատ տպավորիչ է:
Մարգվելաշվիլին նշել է, որ ինքը հրաշալի հարաբերություններ ունի նախագահներ Իլհամ Ալիևի և Աբդուլլահ Գյուլի հետ: «Թուրքիայում ինձ շատ ջերմորեն ընդունեցին, ես նաև արդեն երկու անգամ հանդիպել եմ Իլհամ Ալիևի հետ, և մենք շատ գոհ ենք մնացել այդ հանդիպումներից»,- ասել է նա:
Մարգվելաշվիլիի խոսքով՝ գագաթնաժողովի նպատակն է աջակցել այն տնտեսական նախագծերին, որոնք իրականացվում են տարածաշրջանում: