Ֆրանսիական «Պոլ Պիկար» վազքուղու ղեկավարությունը «Ֆորմուլա-1»-ի քառակի չեմպիոն Ալեն Պրոստի օգնությամբ բանակցում է «Արքայական ավտոարշավներ»-ի սեփականատեր Բերնի Էկլսթոունի հետ՝ 2013թ մրցաշրջանից սկսած Ֆրանսիայում «Ֆորմուլա-1»-ի Գրան պրի անցկացնելու նպատակով:
Պրոստն այդ նպատակով կմեկնի Աբու-Դաբի (որտեղ առաջիկա հանգստյան օրերին տեղի կունենա «Ֆորմուլա-1»-ի Գրան պրին)` Էկլսթոունի հետ բանակցելու նպատակով: