«Միլան»-ի լեգենդ Պաոլո Մալդինին հայտնել է, որ չի պատրաստվում մարզչական գործունեություն սկսել, սակայն եթե «ռոսսոներիներ»-ից առաջարկ ստանա, պատրաստ է աշխատել ակումբի համակարգում:
«Երբ հեռացա ֆուտբոլից, չսկսեցի մարզչական կարիերա: Անգամ մարզչական դասընթացների չգնացի: Այն փաստը, որ ես չեմ աշխատում «Միլան»-ում, կարող է զարմանալի թվալ: Բայց իրականությունն այն է, որ այն բոլոր մարդկանցից, ում հետ 25 տարիների ընթացքում աշխատել եմ «Միլան»-ում, հազիվ թե այժմ որևէ մեկը մնացած լինի ակումբում:
Այդպիսին է «ռոսսոներիներ»-ի մարտավարությունը: Եթե «Միլան»-ում աշխատելու հնարավորություն ունենամ, անպայման կօգտագործեմ այն»,- Football Italia-ն մեջբերում է «ռոսսոներիներ»-ի նախկին ավագի խոսքերը: