Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պիկյաոն վստահ է, որ Ֆլոյդ Մեույվեզեր-կրտսերը խուսափում է իր հետ մենամարտելուց:
«Եթե այդ մենամարտը չկայանա, ես մեղավոր չեմ լինի: Չեմ պատրաստվում մեղադրել Ֆլոյդին ագահության մեջ կամ դատապարտել նրան: Դա բարդ է անել: Ի վերջո` Ֆլոյդն իր կյանքն է ապրում: Սակայն վստահ եմ, որ նա խուսափում է ինձ հետ մենամարտելուց»,- Boxing Scene-ը մեջբերում է Պիկյաոյի խոսքերը:
«Կարծում եմ` այդ մենամարտը չի կայանա գալիք տարի, չի կայանա երբեք: Մարդիկ հոգնել են սպասելուց, իսկ մենք` խոսելուց այդ մասին: Հետապնդում ենք նապաստակի, ում չենք կարող բռնել»,- հավելել է բռնցքամարտիկի մարզիչը: