Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման կոորդինացման պետական հանձնաժողովը գլխավորելու է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այս մասին նշված է կառավարության որոշման մեջ:
Դրանում ընդգծվում է, որ Վրաստանի նորմատիվային ակտերի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ փոփոխություններ են կատարվել 2005 թվականի հունվարի 31-ին Վրաստանի կառավարության որոշման մեջ, որն առնչվում էր ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գծով պետական հանձնաժողովի ձևավորմանը: