Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայ-իրանական մշուշ

Թեհրանում երեկ տեղի են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Իրանի իր պաշտոնակցի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Նալբանդյանը Ռուհանիին Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերն է փոխանցել: Մանրամասներ չեն նշվում, թե ինչ է ասել ի պատասխան Իրանի նախագահը, այսինքն` արդյոք խոսք եղել է այցելության հնարավոր ժամկետների մասին:

Հարցն այն է, որ Հայաստանն ու Իրանը գտնվում են այնպիսի տարածաշրջանում և այնպիսի իրավիճակում, այնպիսի հարևաններով են շրջապատված, որ առաջացել են շատ ընդհանուր շահեր Հայաստանի անկախությունից ի վեր, այդ թվում` նաև ղարաբաղյան հակամարտության գոտում, որտեղ Իրանի համար խիստ նպաստավոր է, որ իրանական հյուսիսային սահմանի մի հատվածը հայկական զինուժն ազատագրել է, և այնտեղ ոչ թե ադրբեջանցիներ, այլ հայեր են կանգնած: Սակայն, չնայած այս ընդհանուր շահերի առկայությանը և Հայաստանի համար գրեթե անխնդրահարույց հարևան լինելու հանգամանքին, հայ-իրանական շփումները, մեղմ ասած, այնքան էլ ինտենսիվ չեն եղել և նախկինում, և ինտենսիվ չեն առավել ևս հիմա:

Հայ-իրանական հանդիպումներն այսօր պետք է տեղի ունենային տարբեր մակարդակներում և բավական ինտենսիվորեն, սակայն դրա փոխարեն մենք ականատես ենք լինում, ըստ էության, անորոշությունների: Մյուս կողմից` այսօր մենք Հայաստանի արտաքին քաղաքականություն և արտաքին գործերի նախարար ասելով` ինքներս անորոշության մեջ ենք մեղմ ասած, թե արդյոք կա՞ իրականում նման բան, թե՞ գործ ունենք արդեն Ռուսաստանի ԱԳՆ-ի մի մասնաճյուղի կամ ինչ-որ մի վարչության մակարդակ ունեցող կցորդի հետ:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ միշտ էլ, մեղմ ասած, խանդով է վերաբերվել հայ-իրանական շփումներին: Եվ այս տեսանկյունից, հատկապես վերջին շրջանում այդ շփումների, մեղմ ասած, անորոշ և բավական պասիվ բնույթը զարմանալիորեն զուգադիպում է Հայաստանի, այսպես ասած, ռուսաֆիկացման ինտենսիվ բնույթի և Մաքսային ու Եվրասիական միությունների գործընթացի հետ: Եվ այստեղ է, որ հարց է առաջանում՝ արդյո՞ք կապ ունեն այս երկու գործընթացները իրենց պասիվ-ակտիվ հակադիր վեկտորներով՝ «ակտիվ» ռուսական ուղղությամբ և բավական անորոշ ու պասիվ` իրանական ուղղությամբ:

Երեկ Նալբանդյանի այցելությունն, ըստ էության, որևէ շոշափելի հիմքեր չի տալիս ասելու, թե արդյոք կարո՞ղ ենք բեկում արձանագրել այդ անորոշ և պասիվ վիճակում ու ակնկալել, որ հայ-իրանական շփումներն այլևս ավելի ինտենսիվ բնույթ կկրեն, ինչը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից: Միգուցե ոգևորիչ կարելի է համարել այն հանգամանքը, որ Իրանի արտգործնախարարը հայտարարել է տարածաշրջանում հարցերն ուժով լուծելու անթույլատրելիության մասին, ինչը նշանակում է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում լարվածության էսկալացիա ենթադրող գործընթացներին:

Սակայն, ընդհանուր առմամբ, հայ-իրանական հարաբերությունների ուրվագծի վերաբերյալ դիտարկումների համար՝ և՛ երկկողմ, և՛ ռեգիոնալ կտրվածքով, հարկ կլինի սպասել Իրանի նախագահ Ռուհանիի հայաստանյան այցին, թեև այն, որ Նալբանդյանի այցի շրջանակում Ռուհանիի այցի կոնկրետ ժամկետներ չեն մատնանշվել՝ գոնե եթե ոչ օրերի, ապա ամսվա կտրվածքով, արդեն իսկ, մեղմ ասած, ոչ ոգևորիչ հանգամանք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում