Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Գնում են Ամերիկա, որ գնան Ամերիկա, բայց տենց էլ Ամերիկա չեն հասնում (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է ջազային երաժիշտ, դաշնակահար, «Կատուներ» ավանգարդ ֆոլկ խմբի ղեկավար Վահագն Հայրապետյանը:

 -Պարո՛ն Հայրապետյան, այսօր մենք Ձեզ հետ խոսելու ենք արդի մշակույթում առկա խնդիրների մասին: Բայց մինչ մեր բուն թեմային անդրադառնալը, Դուք մի թեմայով ասում էիք, որ ջազ երաժշտությունը էկոլոգիապես մաքուր երաժշտություն է: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք ստեղծել էկոլոգիապես մաքուր երաժշտություն մի երկրում, որտեղ կան էկոլոգիական բազում խնդիրներ:

-էկոլոգիական բազում խնդիրները մեզնից են գալիս: Երաժշտությունը մարդուն մի քիչ ավելի ուրիշ տեղից է գալիս հասնում, իրեն այդպես չես կարող շոշափել, տեսնել: Իրեն կամ պետք է զգաս, սիրես, կամ էլ պետք է դնես մի կողմ: Այդպիսի մարդ չկա, որ երաժշտություն չսիրի, բայց անտարբեր մարդիկ…

-Ընտրում են կա՛մ լավ, կա՛մ վատ երաժշտություն:

-Այո°, երաժշտությունն այդպես է լինում, այն երկու տեսակ է լինում` կա°մ լավ, կա°մ վատ: Երաժշտությունը մեղավոր չէ: Այն ներկայացնողն ո±վ է ու ինչպե±ս է ներկայացնում: Երաժշտության դերի տերը ես չեմ, չէ, այն ազգ չունի, այդպես նոտաները հետո ենք մենք ներկայացնում: Շատ կարևոր է, թե ինչպես ենք մենք այն ներկայացնում: Մենք շատ հաճախ մշակույթը ու շոու բիզնեսը խառնում ենք իրար:

-Նույնականացնում ենք, ու ստացվում է շիլաշփոթ:

-Շփոթում ենք ու, որպես մեր ազգի մշակույթ, սկսում ենք ներկայացնել այդ շոու բիզնեսը, քանի որ դա ավելի շահութաբեր է, քան մշակույթը, ու աշխարհին ներկայանում ենք ոչ թե մեր մշակույթով, այլ մեր «աստղադիտարանով»: Աստղերը վերևում են ախր, ոչ թե ներքևում:

-Ինչո՞ւ տվեցին այդքան կոչումներ աստղերին, որ հիմա էլ ձեռքը կրակն են ընկել:

-Կոչում է, էլի, բաժանվում է, եթե դա նպատակ է ինչ-որ մեկի համար, ու հասնում է դրան ապա…

 -Բրավո…

 -…սուտ է, բայց ի՞նչ է լինում դրանից հետո, կարևորը դա է: Կարևորը ոչ թե այն է, թե ուր ես հասել, այլ այն, թե այդ հասնելուց հետո ինչ է լինում: Հիմա շատ մրցանակներ ստացողներ կան, նույն «Դոուս»-ները, մյուսը, մյուսը, հետո ինչ է լինում, ինչ է կատարվում, դա է կարևոր:

-Այսինքն՝ իսկապես մենք նրանց հետոն չենք տեսնում, թե ինչպես են ինքնադրսևորվում:

-Իմաստն այն չէ, որ դու երեխա ունեցար, այլ հետոն է կարևոր, թե այդ երեխային ինչպես ես դաստիարակում, որտեղ ես հասցնում:

-Այսինքն, մենք նպատակը, առաջնահերթությունները չենք որոշում, որոշում ենք թե…

 -Այո°, այո°, որոշում ենք մրցանակները, այ, հիմա մի հատ մրցանակաբաշխություն ենք անում, միլիոններ ենք ծախսում դրա համար, ամոթ չլինի ասելը՝ այդքան գումար ինչո՞ւ եք ծախսում խայտառակ լինելու համար:

-Ավելորդություննե՞ր են տաղանդներ գտնելու այդ տեսակ փորձերը:

 -Չէ, ավելորդություն չեն: Տաղանդներ շատ կան: Ես հիմա Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում դաս եմ տալիս, վերջերս շատ ողջունելի բան տեղի ունեցավ թե° մեր երաժշտական կյանքում, թե° իմ կյանքում, որ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում բացվեց ֆակուլտատիվ ջազային բաժին, որտեղ Արմեն Հյուսնունցը ղեկավարում է տեղի ջազային նվագախումբը: Այն բացվեց շատ արագ, որովհետև այնտեղ բազմաթիվ լավ երեխաներ կան, իսկ ես ստանձնել եմ իմպրովիզացիայի դասարանը, ու այնտեղ այնքան լավ երեխաներ կան, այնքան նվիրված ու սիրով են այդ ամենն անում, ու համոզված եմ, որ հենց այդ տարիքից պետք է երեխաների մեջ այդ իմպրովիզացիոն վարպետությունը սերմանել, քանի որ երաժշտությունն այն չէ, որը թղթի վրա է, երաժշտությունը այն է, ինչը դու ստեղծում ես: Ստեղծում տալիս ես թղթին, բայց ստեղծում ես:

-Փաստորեն, երաժշտությունը ճաշակ է թելադրում: Ի՞նչ ճաշակ է թելադրում այսօր մեր երաժշտությունը:

 -Ի՞նչ ճաշակ, ինչպես պատասխանեմ, մենք շատ լավ երաժշտություն ունենք, բայց կա միջակ մի աշխարհ, որը ստիպում է միշտ իրեն լսել: Բայց, դե, միևնույն է, սերիալ չնայողը չի նայում: Բայց եթե հեռուստացույցի ալիքները փոխում ես, ու ամեն տեղ այդ նույն դարդոտ ու կյանքից դժգոհ դեմքերն են…

 -Այսինքն՝ լավ երաժշտություն փնտրողը գտնում է իր փնտրածը և իր ճաշակը չի փոխում երբևէ…

 -Անպայման, անպայման, նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն շփվել լավ երաժշտության հետ, շատ մարդիկ, որ պատահական մի օր գալիս են համերգին, մնում են ու համերգից հետո մոտենում ու շնորակալություն են հայտնում, որ այսպիսի երաժշտություն ենք մատուցում, ու այսօր դարձել են ջազի ֆանատներ:

-Սպառողը, հանդիսատեսն այսօր ի՞նչ պահանջներ ունի Ձեզնից: Մեր հանրության մեջ քանի՞ տոկոսն է…

-Ամեն ինչ էլ լսում է, լսում է այն, ինչը տեսնում է: Եթե դու անհավես նստած նվագես, երգ երգես կամ կատարես ինչ-որ ստեղծագործություն, ինքը այդ ամենը լսում է և հաջորդ անգամ համերգին չի գալու: Երաժշտությունն ինձ համար, բացի աշխատանքից և հաճելի զբաղմունքից, նաև իմ կյանքն է: Դա է երաժիշտը, պետք է կյանքդ տաս: Հարյուր տոկոս, հարյուր հիսուն տոկոս, երկու հարյուր տոկոս, հազար տոկոս պետք է տաս: Իմ նյույորքյան մեծահասակ ընկերներից մեկը մի անգամ մի լավ բան ասաց. ասաց՝ եթե դու ծառայես երաժշտությանը, մի օր այն քեզ կծառայի: Իսկ մենք միանգամից ցանկանում ենք ծառայեցնել այդ մշակույթը հանուն մեր շահի, հանուն մեր անվան: Այնքան մարդ կա, որ կարող է ամբողջ օրը նստել, ինքն իրեն գլուխ գովալ, իր մասին ինչ-որ լեգենդներ պատմել, մարդկանց համար հեշտ է ստին հավատալը, իսկ ճշմարտությունը պետք է ապացուցել: Սուտը մարդիկ հաճույքով նստում և լսում են ու ասում, որ «այ, եթե դու այդքան քո մասին խոսում ես, ուրեմն քեզնից այն կողմ չկա»:

-Բայց վերջին տարիներին կարծես թե հասարակությունը սկսել է թացը չորից տարբերել, այդպես չէ՞:

 -Այսպես թե այնպես տարբերելու է: Թացը չորից միշտ տարբերվում է: Անկախ տարիներից, անկախ ժամանակաշրջանից, ճշմարտությունը մի օր դուրս է գալիս «զեյթունի ձեթի նման»: Այն չի կարող կորչել: Կարող է՝ ուշ է դուրս գալիս, կարող է՝ ուրիշ տեղից է դուրս գալիս, բայց ինչ-որ տեղից դուրս է գալիս:

Ջազը նման է սպիտակ ձեռնոցներով մարգարիտ փնտրելուն, շատերը այդպիսի համեմատական են անցկացնում: Հետաքրքիր է, այսօր հանրության քանի տոկոսն է ջազի սիրահար: Կար մի սերունդ` միջին տարիքը, որը կարծես թե ջազ շատ էր սիրում, բայց այսօր Հայաստանում չէ: Պակասե՞լ է Ձեր հանդիսատեսը, թե՞ ոչ:

 -Չի պակասել, ընդհակառակը, ավելացել է: Մի° զարմացեք, որովհետև սերունդներ են գալիս, երիտասարդներ են հայտնվում, որոնք նույնիսկ նվագում են: Հիմա միայն այն դասարանը, որ ես ունեմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, արդեն բավական է, որ կարողանաս հետագայում հանդիսատես ձևավորել: Պարտադիր չէ, որ այդ քսան հոգուց քսանն էլ դառնան ֆանտաստիկ երաժիշտներ, բայց դու դրանով լսարան ես ձևավորում, այն էլ՝ պատրաստի լսարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում