Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Ստորագրահավաք՝ բնապահպանության նախարարին պատասխանատվության ենթարկելու պահանջով

Մի շարք բնապահպան ակտիվիստներ նոյեմբերի 3-ից կիրականացնեն ստորագրահավաք՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

Ակտիվիստները հաղորդագրություն են տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, նոյեմբերի 3-ին, ժամը 12-ին հրավիրում ենք մասնակցելու ՀՀ բնապահպանության նախարարությանը` հանձին նրա ղեկավար անձնակազմի, պատասխանատվության կանչելու ստորագրահավաքին:

Եթե համաձայն եք մեր նախաձեռնությունների կողմից ստորև ներկայացված հայտարարությանը և պահանջին` հիմնավորված կից տեղեկանքով, համեցեք շաբաթ օրը Մաշտոցի պուրակ և ստորագրեք այն, որից հետո հայտարարությունը և ստորագրությունները առձեռն կներկայացվեն ՀՀ կառավարությանը և դատախազությանը:
http://www.sendspace.com/file/ralkwy
Այս հղումով կարող եք ներբեռնել ստորագրությունների թերթիկները, երկուսն էլ պետք է նույն անձը ստորագրվի, որովհետև մեկը հանձնվելու է վարչապետին, մյուսն էլ` դատախազին scan արված թերթիկները կարող եք ուղարկել [email protected] հասցեով

Հայտարարություն

Վերջին տարիներին մեր երկրում ահագնացող չափերի են հասել բնության ավերումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը և տնտեսության ոչ ռացիոնալ զարգացումը: Բնապահպանական խնդիրներն օր օրի ավելանում են, ինչն արդեն հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի ապագան: Չկա բնապահպանության որևէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի, դրանք են՝

1) հանքարդյունավերություն (Սոթք, Հրազդան, Աբովյան, Հանքավան, Թեղուտ,Ամուլսար, Քաջարան, Սվարանց և այլն)

2) Սևանա լիճ (լճի աղտոտում, ձկնային պաշարների գրեթե իսպառ ոչնչացում, կենսաբազմազանության խաթարում և այլն)

3) օդի աղտոտում (Երևան, Ալավերդի, Արարատ և այլն)

4) «օրինական» կամ անօրինական անտառահատումներ

5) փոքր ՀԷԿ-երի կառուցում բոլոր հնարավոր և անհնար վայրերում` բնության հաշվին

6) գետերի և ջրանցքների աղտոտում (աղետալի վիճակ բոլոր բնակավայրերի կոյուղու ցանցերում)

7) կոշտ կենցաղային թափոնների անկանոն կառավարում (հանրապետությունում չկա գոնե մեկ, սանիտարական նորմերին համապատասխանող աղբավայր, բացակայում է կանոնավոր թափոնավերամշակումը)

8) հողերի բերրի շերտի վնասում, ոչնչացում, աղտոտում և անապատացում (հանրապետության տարածքի 80%-ը ենթարկված է անապատացման)

9) բնապահպանության նախարարության աշխատողների ցածր մասնագիտական պատրաստվածություն և զանգվածային անպատասխանատվություն,

10) պատշաճ կառավարման և վերահսկողության բացակայություն բնապահպանության նախարարության ողջ համակարգում,

11) որակյալ կադրերի անհիմն աշխատանքից հեռացում ու սիրողական մակարդակի նոր աշխատողներով համալրում:
Այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել, սակայն հաշվի առնելով առկա ճգնաժամային իրավիճակը, չի կարող երկար այսպես շարունակվել:

Փաստորեն, ՀՀ բնապահպանության նախարարությունը`նախարար Ա. Հարությունյանի ղեկավարությամբ, տապալել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման պետական քաղաքականության իրականացումը: Մեր կարծիքով կամ Բնապահպանության նախարարն ի վիճակի չէ իրականացնելու իր գործառույթներն ու պարտականությունները, կամ նա իր աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին հանցավոր համաձայնության մեջ է գտնվում բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ` Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի սեփականության հաշվին:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարության խնդիրներից է` կանխարգելել և նվազեցնել ՀՀ շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունները, իրականացնել բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու վերականգնման պետական քաղաքականությունը, ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննությունը, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների:

Ավելին, առանձնահատուկ կերպով ընդգծում ենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրության` ՀՀ բնապահպանության նախարարը պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության իրականացման և տիրող իրավիճակի համար: Շրջակա միջավայրի պահպանության ընդհանուր քաղաքականության լիարժեք իրականացման և առանձնացված գործառույթների համար պատասխանատու է նաև Բնապահպանության նախարարության աշխատակազմը` աշխատակազմի ղեկավարի ղեկավարությամբ: Իսկ լիազորությունների չկատարման պատճառով պետությանը հասցված նյութական վնասը ենթակա է փոխհատուցման, և պատասխանատու պաշտոնյայի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պառճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

Գաղտնիք չէ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր գերատեսչությունների հետ միասին բնապահպանական լուրջ խնդիրների ու խախտումների վերաբերյալ հիմնականում տեղեկանում է մեր նախաձեռնությունների կողմից բարձրաձայնելու, ինչպես նաև մամուլի հրապարակումների արդյունքում, ինչը նշանակում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն, իր աշխատակազմով հանդերձ, և բնապահպանական վերահսկողություն իրականացնող տեսչությունը չեն կատարում օրենքով իրենց վրա դրված գործառույթներն ու պարտավորությունները և չեն տիրապետում իրավիճակին, ինչը թույլ է տալիս մեզ արձանագրելու, որ նրանք բոլորը ցուցաբերում են հանցավոր անգործություն և/կամ փորձում են կոծկել տիրող իրավիճակը:

ՀՀ Բնապահպանության նախարարության համար պետք է գերակա լինի պետական հարստության ողջամիտ և բանական օգտագործումը և շրջակա միջավայրի շարունակական բարելավումը ներկա և ապագա սերունդների համար, այլ ոչ թե բիզնես միջավայրի բարելավումը` ի հաշիվ բնության:

Սակայն`ՀՀ բնապահպանության նախարարությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում էր հետևյալ կերպ` «բարելավել ՀՀ բիզնես միջավայրը»: Ինչևէ, հասարակական ճնշման արդյունքում այդ օրենքը ՀՀ նախագահի կողմից չվավերացվեց, այնուամենայնիվ, մեզ մոտ կարծիք ձևավորեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ ի դեմս նախարար Ա. Հարությունյանի չի գիտակցում իր հիմնական գործառույթները:

Միայն 2011թ. «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը կատարել է շուրջ 100 նախագծի փորձաքննություն և բոլորին տրամադրել է դրական եզրակացություններ: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՓՀԷԿ-երին եզրակացություններ տրամադրող փորձագետների կողմից դե ֆակտո չի իրականացվում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի փորձաքննություն, առհասարակ չի իրականացվում տեղազննություն, բազմակողմանի ուսումնասիրության չի ենթարկվում մասնավոր ընկերությունների կողմից ներկայացված աշխատանքային նախագծերում տվյալների հավաստիությունը, ակնհայտ կեղծ և ոչ հավաստի տվյալներով լեցուն նախագծերը ստանում են դրական եզրակացություններ:

ՀՀ բնապահպանության նախարարության «փորձագետները» դրական եզրակացություններ են տալիս նաև այնպիսի հրեշավոր ծրագրերի համար, որոնք ոչ միայն խախտում են ՀՀ օրենսդրության պահանջները, այլև Հայաստանի համար առաջացնում են ազգային անվտանգության խնդիրներ: Այդպիսի ծրագիր է Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը, ըստ որի Սևանի ավազանում առաջարկվում է իրականացնել ոսկու հանքանյութի կույտային տարրալվացում նատրիումի ցիանիդով: Օրինակները բազմաթիվ են, որոնց պարբերաբար մենք անդրադառնում ենք և բարձրաձայնում զանգվածային լրատվության միջոցով, հետևաբար դրանցից մի քանիսը ներկայացնում ենք կից տեղեկանքում:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև կից տեղեկանք-հիմնավորումը, մենք` ներքոհիշյալ նախաձեռնություններս ՀՀ վարչապետի փոխարեն`

1) ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք, համաձայն ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 2011թ. իրականացրած բացահայտումների և ներկայացված հաշվետվության, քայլեր ձեռնարկել ՀՀ բնապահպանության նախարարին, նախարարության աշխատակազմի ղեկավարին, կառուցվածքային ստորաբաժանումների և վարչությունների պետերին՝ իրենց հանցավոր անգործության և չարաշահումների համար քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

2) ՀՀ Վարչապետից պահանջում ենք, օգտվել ՀՀ սահմանադրությամբ ՀՀ վարչապետին տրված լիազորությունից, որպես վերադաս մարմին վերջապես պատասխանատվության կանչել ՀՀ բնապահպանության նախարարին և բոլոր այն պաշտոնատար անձանց, ում մեղքով ու հանցավոր անգործության պատճառով տուժել է բնությունը և պետությանը հասցվել է զգալի վնաս: Միևնույն ժամանակ, քննարկել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:

Չնայած, մենք գտնում ենք նաև, որ ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, ևս պատասխանատու է ՀՀ բնապահպանության նախարարության գործողությունների ու անգործության համար, ինչպես նաև բնապահպանական քաղաքականության մշակման ծրագրերի անկատարության համար, բայց այնուամենայնիվ ՀՀ վարչապետից պահանջում ենք քննարկման առարկա դարձնել մեր սույն հայտարարությունն ու կից տեղեկանք-հիմնավորումը և սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել բնապահպանության ոլորտում ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ և կատարել համակարգային, հիմնարար փոփոխություններ`թե օրենսդրական, թե գործնական առումով:

Գտնում ենք նաև, որ մենք ունենք բավարար ներուժ, որպեսզի թույլ չտանք, որ մեր բնության հաշվին տնտեսական գործունեություն ծավալվի, պետության բնական հարստությունն անխնա շահագործվի և Հայաստանը վերածվի հանքահումքային կցորդի, այլ ունենա երկարատև ու բանական տնտեսական զարգացում: Այսպիսով, ակնկալում ենք գործուն և կտրուկ քայլեր, այլ ոչ թե իմիտացիոն բնույթի միջոցառումներ, որոնք շատ հաճախ իրականացվում են ՀՀ իշխանությունների կողմից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում