Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Միշտ էլ նորից կարող են նշանակել. Օրբելյանը՝ իր հրաժարականի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:

-Պարոն Օրբելյան, տեղեկություն կա, որ հրաժարականի դիմում եք ներկայացրել: Ճի՞շտ են տեղեկությունները:

-Այո, դիմում ներկայացրել եմ չորեքշաբթի օրը: Նոր նախարարը պետք է ազատություն ունենա իր տեղակալներին ընտրելու հարցում: Երբ որ առաջարկներ լինեն, կքննարկենք: Այս պահին դեռևս վարչապետի որոշում չկա, որ լինի՝ կիմանանք:

-Հրաժարականի դիմում ներկայացնելը ձե՞ր որոշումն էր, թե՞ ձեզ պարտադրվել է դիմում գրել:

-Այո, այո, բացառապես իմ որոշումն է եղել: Ես բավական երկար ժամանակ պլանավորում էի փաստաբանությամբ զվաղվել: Սա հարմար առիթ է: Ի հավելումն, կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է հնարավորություն ունենա իր աշխատակազմին, տեղակալներին ու խորհրդականներին ընտրելու:

-Գուցե Հովհաննես Մանուկյանը ցանկանար աշխատե՞լ ձեզ հետ, ինչո՞ւ եք շտապում:

-Կորոշի, կցանկանա, կքննարկենք: Դիմումը որոշակի ընթացք պետք է ունենա: Նորից կարող են նշանակել միշտ էլ:

-Այսինքն՝ եթե նոր նախարարը ցանկություն հայտնի ձեզ հետ աշխատելու, պատրա՞ստ եք դիմումը հետ վերցնել:

-Կքննարկենք, քննարկումներից հետո պարզ կլինի:

-Խոսակցություններ կան, որ դուք ձեր տեղը զիջում եք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին: Հենց դրա համար էլ ձեզ ասվել է, որ դիմում գրեք:

-Դժվարանում եմ մեկնաբանել: Իրականում ես դիմումս գրել եմ ոչ թե այսօր, այլ չորեքշաբթի օրը: Իրականում որևէ մեկի կողմից ինձ պարտադրված չի եղել դիմում ներկայացնել: Թե դիմումին ինչ ընթացք կտրվի, ով կգա, կամ ես կմնա՞մ, թե՞ ոչ՝ դեռևս դժվարանում եմ որևէ բան ասել:

-Ձեր որոշումը  քննարկե՞լ եք Հրայր Թովմասյանի հետ:

-Դիմումը պարոն Թովմասյանն է մակագրել, երբ դեռևս նախարար էր:

-Փաստորեն, եթե ընդունվի ձեր հրաժարականը, փաստաբանությամբ եք զբաղվելու:

-Այո, փաստաբանությամբ եմ զբաղվելու: (Օրբելյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է.- խմբ.):

Հնարավո՞ր է՝ ձեր  օրինակին  հետևեն  նաև  ձեր  մյուս  գործընկեր  փոխնախարարները:

-Այս պահին դժվարանում եմ ասել: Իրենց զանգեք, իրենք ավելի կոնկրետ կասեն:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում նոր նախարարի ընտրությունը:

-Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում