Հոկտեմբերի 31-ին, ժամը 08.30-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 52/1 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ և հեռացել:
Նույն օրը, ժամը 13.10-ին, տուժած կինը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: