Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ըստ անհրաժեշտության՝ Մոսկվան կշահարկի իր տիրույթում գտնվող բոլոր կոնֆլիկտները, այդ թվում՝ Ղարաբաղը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը:

-Տիկին Այվազյան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացավ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Ղրիմում կայացած հանրաքվեի հետ կապված՝ Ուկրաինայի պատրաստած բանաձևի քվեարկությունը։ Հայաստանի քվեարկությունը շատ քննարկվեց՝ քննադատվեց և նույնիսկ արդարացվեց: Տեսակետներ հնչեցին, որ Հայաստանն այլ կերպ չէր կարող քվեարկել, քանի որ քվեարկության էր դրված նաև տարածքային ամբողջականության սկզբունքը, որը ՄԱԿ-ում մի քանի անգամ, որպես գերակա սկզբունք, օգտագործվել է Հայաստանի դեմ: Որքանո՞վ են, ըստ Ձեզ, արժանահավատ նման տեսակետները, թե՞ մեր քվեարկությունն ինքնիշխան որոշումներ կայացնելու մեր սահմանափակ իրավունքի ցուցիչն էր:

– Ղրիմում կայացած հանրաքվեն, դրան նախորդած և հաջորդած զարգացումները ոչ ձևով, ոչ բովանդակությամբ և ոչ էլ իրավական առումով բացարձակապես ոչ մի ընդհանուր բան չունեն միջազգայնորեն սահմանված և ճանաչված՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման հետ: Միևնույն ժամանակ, այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմի հետ, միանշանակորեն կարելի է որակավորել որպես բռնակցում կամ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում արտաքին ուժերի ապօրինի միջամտության և գործողությունների հետևանքով: Եվ եթե ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման արդյունքում տարածքային ամբողջականության սկզբունքի խախտումը կամ այլ կերպ ասած՝ որևէ պետության մասնատումն օրինական է միջազգային իրավունքի տեսակետից, ապա բռնակցման դեպքում՝ ոչ: Եվ սկզբունքորեն սխալ է զուգահեռներ անցկացնել կամ առավել ևս նույնականացնել Ղրիմյան իրադարձությունները և ԼՂ հակամարտությունը, որի հիմքում ընկած է բացառապես ազգերի ինքնորոշման իրավունքը, և դրանով պայմանավորել ՀՀ այս կամ այն քայլերը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր քվեարկությամբ Հայաստանը, ի վնաս իր շահերի, հերթական անգամ պաշտպանեց Ռուսաստանի գործողությունները և մեկ անգամ ևս ի ցույց դրեց իր կախյալ վիճակը, ինչպես նաև, իմ կարծիքով, որոշ չափով հարվածի տակ դրեց սեփական տարածքային ամբողջականությունը և ԼՂ հակամարտության կարգավորման՝ մեզ համար ցանկալի հեռանկարները:

-Ուկրաինական ճգնաժամը Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում հակամարտության մի նոր փուլ բացեց: Այս իրավիճակում, ունենալով Աֆղանստանում զորքերի դուրսբերման կարևորագույն խնդիր, ՌԴ-ԱՄՆ համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում: Ի դեպ, շատ միջազգայնագետներ պնդում էին, թե հարց է՝ ՌԴ-ն ու Արևմուտքը կկարողանան համատեղ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում:

– Աֆղանստանում խաղաղության, կայունության պահպանումը և այնտեղի զարգացումների վերահսկողությունը կարևոր են ինչպես ԱՄՆ-ի, այնպես նաև Ռուսաստանի համար: Բացի այդ, այս խնդիրը վերաբերում է միջազգային խաղաղության և անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներին, իսկ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր դերն ու նշանակությունը միջազգային համագործակցության այս ասպարեզում: ԱՄՆ-ն նույնպես, իր հերթին, իր քայլերը մշակելիս հաշվի է առնելու Աֆղանստանի գործոնը: Այնպես որ, ես չեմ կարծում, թե Աֆղանստանի շուրջ ՌԴ-ԱՄՆ համագործակցությունն այս պահին վտանգված է:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի և Արևմուտքի համատեղ աշխատանքին ԵԱՀԿ Մինսկի խմբում, ապա նրանք կշարունակեն այդ համատեղ աշխատանքը: Սակայն այլ հարց է, թե նոր իրավիճակում ինչպես կընթանա այդ աշխատանքը, ինչպես ԵԱՀԿ համանախագահողներն, իրենց քաղաքական շահերից ելնելով, կօգտագործեն այդ ձևաչափը, և ինչ ազդեցություն կունենա դա ԼՂ հակամարտության կարգավորման վրա՝ հրադադարի պահպանման, լարվածության նվազեցման և հնարավոր ռազմական գործողությունների կանխարգելման առումով:

– Տիկին Այվազյան, մեր տարածաշրջանում և հարակից տարածաշրջաններում շատ են չկարգավորված հակամարտությունները, որոնց, ընդունված է ասել՝ մենեջմենթով զբաղվում է ՌԴ-ն՝ փորձելով պահպանել լծակներ առանձին երկրների նկատմամբ: Այդ թեժ կետերից են Սիրիան, Ղարաբաղը, այսօր՝ Մերձդնեստրը: Դրանք ՌԴ-Արևմուտք սառը դիմակայության պայմաններում կսառեցվե՞ն, թե՞ նոր թափ կստանան: Այսինքն՝ մեկուսացումը Ռուսաստանին ավելի ագրեսի՞վ կդարձնի, կամրացնի՞ դիրքերը տարածաշրջանում, թե՞ հակառակը:

– Իմ կարծիքով, մեկուսացումը կարճաժամկետ հեռանկարում կավելացնի Ռուսաստանի ագրեսիվությունը, ու նա հնարավորինս և ըստ պահի նպատակահարմարության՝ կփորձի շահարկել իր տիրույթում գտնվող բոլոր չկարգավորված հակամարտությունները՝ որոշ դեպքերում նպաստելով հակամարտության թեժացմանը, միևնույն ժամանակ հանդես կգա իրավիճակը կարգավորողի դերում կամ, արհեստականորեն ավելացնելով լարվածությունը, էլ ավելի կամրապնդի իր ներկայությունը տվյալ տարածքում:

Սակայն Ղրիմի բռնակցումից հետո ՌԴ մանևրելու հնարավորություններն և քաղաքական, և տնտեսական առումներով ավելի սահմանափակ են, քան նախկինում: Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի անջատումից հետո ներկայացված բանաձևը 2008 թ. ՄԱԿ ԳԱ-ի կողմից ընդունվեց 14 կողմ, 11 դեմ, 105 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, մինչդեռ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Ղրիմում կայացած հանրաքվեի հետ կապված բանաձևը՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությունների այս համեմատական պատկերը ցույց է տալիս ոչ միայն միջազգային հանրության համար այս երկու խնդիրների կարևորության աստիճանը և Ղրիմում տեղի ունեցածի միանշանակ գնահատականը, այլ նաև Ռուսաստանի վարկանիշի կտրուկ անկումը և ՌԴ քաղաքականությանն այս կամ այն կերպ դիմակայելու պատրաստ երկրների թվի զգալի աճը:

-Ուկրաինական ճգնաժամից հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի չգոյության պայմաններում ի՞նչ նոր անվտանգության համակարգերի ձևավորման անհրաժեշտություն եք տեսնում մեր տարածաշրջանում, եթե ՆԱՏՕ-ն չունի մանդատ դրանք վերահսկելու կամ կարգավորելու, իսկ ՀԱՊԿ-ը ձևական կառույց է:

– Ես չէի ասի, թե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգն այսօր այլևս գոյություն չունի. այն վերջին տարիների ընթացքում ենթարկվում է աշխարհագրական, իրավական վերաձևավորման՝ պահպանելով, սակայն, հիմնական քաղաքական բովանդակությունը և վեկտորները:

ՆԱՏՕ-ն արդեն վաղուց տարածել է իր գործողությունները դաշինքի կանոնադրական և աշխարհագրական սահմաններից դուրս, և մեր տարածաշրջանի զարգացումների նկատմամբ նրա չեզոքությունը պայմանավորված է նախ և առաջ համապատասխան քաղաքական որոշմամբ, այլ ոչ թե մանդատով:

ՀԱՊԿ-ն իր հերթին ենթարկվում է կանոնադրական և կառուցվածքային փոփոխությունների՝ հավաքական անվտանգություն ապահովելու նպատակով ստեղծված կազմակերպությունից վերածվելով ՌԴ կողմից կառավարվող, հիմնականում Ռուսաստանի շահերը պաշտպանող և հարևանների համար սպառնալիք հանդիսացող ռազմական կառույցի:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանում անվտանգության նոր համակարգի կամ գուցե ենթահամակարգի ձևավորմանը, ապա ես դա համարում եմ մեր անվտանգության ապահովման հնարավոր ու գուցե լավագույն հեռանկար, և այդ հարցի քննարկումը պետք է դիտարկվի մի քանի տեսանկյունից: Դա և նախընտրելի անվտանգության համակարգի կենսունակությունն է, և խաղաղություն ապահովելու հնարավորությունը թե ազգային և թե տարածաշրջանային ենթատեքստում, դրա արժեքային համակարգն է, կառուցվածքային և ընթացակարգային բնորոշիչները, այլ անվտանգության համակարգերի հետ հնարավոր համագործակցության ձևաչափերի և պայմանների հստակ սահմանումը, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Հայաստանի համար նախընտրելի զարգացման ուղին և ակնկալիքները:

Սակայն ցանկացած անվտանգության համակարգի ձևավորումն արդյունք է որոշակի քաղաքական զարգացումների և պահանջում է մի շարք պայմանների առկայություն՝ այդ համակարգի բոլոր մասնակիցների միասնականություն, նրանց միջև հակամարտությունների բացակայություն, ընդհանուր քաղաքական, տնտեսական և ռազմական շահերի հստակ սահմանում և գիտակցում, համախմբվածություն արտաքին սպառնալիքների դեմ և այլն: Մեր տարածաշրջանում այսօր, ցավոք, դեռ չկան նոր, միասնական անվտանգության համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ պայմանները, և չկա նույնիսկ այդ հարցի քննարկում թե ազգային և թե տարածաշրջանային մակարդակներում, ինչը ես համարում եմ մեծ բացթողում նախ և առաջ ՀՀ քաղաքական ուժերի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում