Նոյեմբերի 1-ին, ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 133 շենքի 53-րդ բնակարանում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.17-ին, մարվել` 09.02-ին:
Ա. Մանուկյանին պատկանող բնակարանում այրվել է սենյակ՝ գույքով (30 քմ) և պատշգամբում՝ շին. նյութեր: Զոհեր և տուժածներ չկան: