Thursday, 18 04 2024
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին

Օլիգարխիկ առօրյա՝ քաղաքական «ֆուտլյարով»

Խորհրդարանում ԱԺ նախագահի թափուր պաշտոնի համար ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի թեկնածության քվեարկության պատկերը հասարակական քննարկումներում կրկին սրեց ԲՀԿ-ի, այսպես ասած, ընդդիմություն լինել-չլինելու հարցը:

Կրկին սկսեցին քննարկումներ, գնահատականներ, բանավեճեր, փոխադարձ կսմիթներ: Ընդ որում` այդ ամենում հնչում են միանգամայն ռացիոնալ, հասարակական շահերի տեսանկյունից օգտավետ գնահատականներ, եզրահանգումներ: Սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ հասարակությունը հերթական անգամ հայտնվում է ծուղակում, այն ծուղակում, որը թարմ պահելու համար էլ իրականում հրահրվում են նման քննարկումների, բանավեճերի և գնահատականների առիթները՝ ԲՀԿ-ի ընդդիմություն, այլընտրանք կամ իշխանություն լինել-չլինելու վերաբերյալ:

Այս քննարկումներն են, որ իշխանական համակարգին հնարավորություն են տալիս կենսունակ պահել այն մոդելը, որն ակնհայտորեն գործարկվում է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո: Այս մոդելի էությունն այն է, որ քաղաքական համակարգը լոկալիզացվում է, հասարակությունը մեկուսացվում է այդ համակարգից, սակայն որպեսզի իրեն զգա համակարգի մաս, հասարակությանը հարկավոր է պարբերաբար տալ թեժ բանավեճերի, այսպես ասած` արհեստական դիսկուրսի առիթներ:

Որովհետև եթե հանրությունը լիովին դուրս մնա լոկալիզացված քաղաքական դաշտից, որտեղ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ըստ էության միևնույն ճաշի տարբեր համեմունքներն են, ապա կարող է և սկսել ինքնակազմակերպման առավել արդյունավետ շարժում և իշխանական համակարգին դնել հակաքայլեր մշակելու անհրաժեշտության առաջ: Իսկ այսօր իշխանությունները չունեն այդ հակաքայլերի անհրաժեշտությունը, չունեն մի պարզ պատճառով: Լոկալիզացված քաղաքական համակարգի պայմաններում, իշխանությունները գործում են իրենց, այսպես ասած, ամենօրյա ռեժիմով:

Այսինքն` այն հարցերը, որ այսօր, օրինակ, լուծում են ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, կամ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կամ Ծառուկյանն ու Սարգսյանը, կամ որևէ մեկը Տիգրան Սարգսյանի հետ, Հովիկ Աբրահամյանը որևէ մեկի հետ և այլն, ներգրավելով նաև ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը», իրականում իշխանական առօրյայի անխուսափելի հարցեր էին լինելու՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս սրությամբ: Այդ հարցերը, որոնց հիմքում բացառապես տնտեսական շահերն են և մնացյալ ամեն ինչ ածանցվում է դրան, այս ուժերը միմյանց հետ այս կամ այն սրությամբ և հնչեղությամբ ունենալու էին միևնույն համակարգի ամենօրյա գործունեության ծիրում և ստիպված էին լինելու պարբերաբար կարգավորել դրանք իրենց հատուկ, իրենց ձեռքի տակ եղած մեխանիզմներով:

Այսօր, սակայն, այս ամենը շարունակվում է արդեն քաղաքական փաթեթավորմամբ, քաղաքական «ֆուտլյարով»՝ իշխանություն-ընդդիմություն կամ իշխանություն-ոչ իշխանություն բաժանումներով: Այսինքն` իշխանության համակարգի կենսագործունեության բնույթն ըստ էության չի փոխվել, փոխվել է ֆորմատը, որն էլ հասարակությանը մեկուսացրել է, միևնույն ժամանակ իր փոփոխության՝ ձևի և ոճի շնորհիվ կախված պահելով և ստիպելով ժամանակ առ ժամանակ ներգրավվել ինչ-որ «դիսկուրսում»:

ԱԺ նախագահի ընտրությունները հասարակությանը պահելու առիթներից կամ լծակներից մեկը դարձան: Ու ինչպես երևում է, հանրությունն անընդհատ հայտնվում է այդ ծուղակում, տրվում է այդ քննարկումներին, հակադարձ ուժով մշտապես հնարավորություն տալով իշխանություններին խաղարկել այդ քարտը և այդպես էլ մնալ առօրյա կենսագործունեության ոլորտում, որից մի պահ ստիպված էին դուրս գալ 2008 թվականին, սակայն մեկ-երկու տարի անց արագորեն կարողացան վերադառնալ և ամփոփվել:

Հանրությունն այդ իրավիճակում ունի մեկ «դիսկուրսի» կարիք՝ ինչպես ինքնակազմակերպվել, ինչ նոր մեխանիզմներ և մոդելներ նախագծել ու ձեռնամուխ լինել իրականացմանը, որպեսզի նախ այլևս հնարավոր լինի խուսափել ծուղակներում պարբերաբար հայտնվելուց, հետո հնարավոր լինի իշխանություններին հակադրել խնդիրներ, այսպես ասած` թելադրել առաջադրանքներ, լուծում պահանջող հարցադրումներ, որոնք տնտեսական շահի վրա չեն հենված և պահանջում են լուծման այլ հենակետեր` ստիպելով իշխանություններին խնդիրները դիտարկելու և արձագանքելու համար, եթե ոչ լուծելու, ապա գոնե արձագանքելու համար դուրս գալ առօրյա կենսագործունեության ավանդական մեխանիզմից, այլ կերպ ասած՝ միմյանց հետ հարցեր լուծելու փորձված և աշխատող շրջանակից:

Այդ շրջանակում, հասարակությունն անելիք չունի: Այդ շրջանակում հասարակությունը կարող է անվերջ մերկացնել շրջանակի սուբյեկտների դեմքերը, սակայն դա չունի որևէ գործնական արդյունք, որովհետև այլևս ժամանակավրեպ զբաղմունք է՝ անգամ «բարոյական հաղթանակի» այլևս չձգող: Հանրությունը կկարողանա՞ ձևավորել «ֆուտլյարից» դուրս իրական քաղաքական առօրյա, թե՞ ոչ: Դա է խնդիրը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում