Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Թուրքիան ու Ադրբեջանը համաձայնեցրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր պլանը

Թուրքական Hürriyet Daily News Economic Review թերթի հաղորդմամբ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, որը օրեր առաջ գտնվում էր Թուրքիայում, հայտարարել է, որ Անկարան և Բաքուն համաձայնեցրել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պլանը.

«Դրանով նախատեսվում է, որ հայկական զորքերը պետք է աստիճանաբար դուրս բերվեն ազատագրված տարածքներից, ինչն էլ իր հերթին հիմք կստեղծի հայ-թուրքական սահմանի բացման համար:

Պլանի համաձայն` Հայաստանը լքելու է հետևյալ 8 շրջանները. Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլի, Լաչին, Քելբաջար և Լեռնային Ղարաբաղ: Այս ամենը կատարվելու է աստիճանաբար, և յուրաքանչյուր փուլը հենվելու է նախորդ փուլի վրա:

Սկզբնական շրջանում Հայաստանն ազատելու է այդ 8 շրջաններից 5-ը` Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան և Կուբաթլի: Դա կհանգեցնի հայ-ադրբեջանական սահմանի բացմանը: Դրանով հայ-ադրբեջանական հարաբերությունները կկարգավորվեն, միջազգային խաղաղապահ ուժերը կժամանեն տարածաշրջան, կապահովվեն անվտանգության երաշխիքները:

5 շրջանների ազատումը կտևի 5 տարի, ինչից հետո Հայաստանը ձեռնամուխ կլինի մնացյալ շրջանները լքելուն, ապա Ղարաբաղի հայ բնակչությանը կներկայացվեն անվտանգության երաշխիքներ, և կսկսվի դեպի Ղարաբաղ ադրբեջանական բնակչության վերադարձի նախապատրաստական փուլը:

Այսօր մենք ունենք 65-70.000 ադրբեջանցիներ, որոնք վտարվել են Ղարաբաղից և ցանկանում են վերադառնալ: Դա փոքր թիվ չէ: Բացի այդ, մենք ունենք նաև Ղարաբաղին հարակից 7 շրջաններից արտաքսված 750.000 բնակիչներ, որոնք նույնպես ցանկանում են վերադառնալ իրենց տները:

Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծում ստանա պլանի եզրափակիչ փուլում: Նախ պետք է մեր տարածքները վերադարձվեն, որից հետո միայն մենք կարող ենք անդրադառնալ Ղարաբաղի կարգավիճակին, որին մասնակցություն կունենան Ղարաբաղի ադրբեջանական ու հայկական համայնքները: Հնարավոր է` Ղարաբաղում ստեղծվի երկհամայնքանի մի մոդել:

Երկու համայնքները պետք է քվեարկեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում համատեղ բնակությանն առնչվող խնդիրների շուրջ:

Ես կարծում եմ, որ միայն մի քանի երկրներ են շահագրգռված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ, որոնց թվում են նաև Թուրքիան ու Ադրբեջանը: Այս պլանը ներկայացվել է Մինսկի խմբի համանախագահ երկրներին` ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային»:

Թերթն ընդգծում է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացած ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ թուրք-ադրբեջանական այդ բանակցությունները նախորդել են այս շաբաթ վարչապետ Էրդողանի` Մոսկվա կատարելիք այցին:

Այստեղ թուրք-ադրբեջանական կողմին պետք է հերթական անգամ հիշեցնել, որ ՄԱԿ-ի տարբեր զեկույցներում Ադրբեջանում փախստականների թիվը նշված է 571.272 – 575.609 մարդ:

«Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում փախստականների և տեղահանված անձանց իրավիճակի» վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկույցում նշված է Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից մոտ 570.000 տեղահանվածների մասին:

Մինչդեռ չպետք է մոռանալ նաև հայ փախստականների ու տեղահանվածների մասին։

2004 թվականի փետրվարի 6-ին Ժնևում ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռոն Ռեդմոնդը տեղեկատվություն ներկայացրեց 1988-1993 թվականներին Ադրբեջանից Հայաստան ներգաղթած ավելի քան 360.000 փախստականների վերաբերյալ:

ԵԽԽՎ-ի` 1997 թվականի հունիսի 3-ի «Փախստականներն ու տեղահանվածներն Անդրկովկասում» եւ 2002 թվականի հունիսի 4-ի «Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում փախստականների եւ տեղահանված անձանց իրավիճակ» զեկույցներում նշված է 300.000 – 350.000 հայ փախստականների մասին:

Այս ամենին պետք է հավելել հակամարտության հետևանքով Հայաստանի սահմանամերձ շրջաններից ներքին տեղահանվածներին, որոնց թվաքանակը տարբեր միջազգային փաստաթղթերում տատանվում է 60.000-ից 72.000-ի միջև:

Փաստորեն, ստացվում է, որ ադրբեջանական իշխանությունները բավական լավ հնարավորություններ ունեն իրենց փախստականներին (եթե ոչ բոլորին, ապա գոնե դրանց զգալի մասին) Ադրբեջանում հայերի կողմից լքված տներում տեղավորելու համար: Սակայն նրանք ոչինչ չեն ձեռնարկում, իրենց փախստականներին շարունակում են պահել ոչ բարվոք պայմաններում գտնվող ճամբարներում և ամենուրեք բարձրաձայնում են ադրբեջանական փախստականների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում