Միգրացիան միայն հայկական խնդիր չէ, այն ամբողջ աշխարհում այսօր կարևոր երևույթ է: Այսօր տարբեր սոցիոլոգիական ուսումնասիրություններ փաստում են, որ արտագաղթողների միայն կեսն է արտագաղթում աշխատանք չունենալու պատճառով, մյուս կեսի պարագայում բազմաթիվ գործոններ են ազդում, շատ դեպքերում միասին են այդ գործոնները ազդում:
Այսօր մեծ է բարոյահոգեբանական գործոնի դերը, երբ մարդիկ, պարզապես ինչ-ինչ ներքին բարոյական, հոգեբանական լարվածություններին չդիմանալով, թողնում հեռանում են երկրից՝ հույս ունենալով, որ կազատվեն լարվածությունից, սակայն ոչ բոլորի մոտ է դա ստացվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը:
«2008-ից 2010 թվականներին արդյո՞ք արտագաղթը էլ ավելի մեծ թափ ստացավ» հարցին ի պատասխան Արթուր Մկրտիչյանը նկատեց, որ հիասթափությունը մեր երկրում սկսվել է 90-ականների սկզբից. «Մեր սպասումներն անկախ Հայաստանից շատ ավելին էին, քան այսպես օբյեկտիվորեն պետք է ունենալ, և բնական է, երբ մեծ սպասումներ ես ունենում, նաև մեծ է լինում հիասթափությունը, և այդ հիասթափության ալիքը սկսվեց 90-ականներին ու շարունակվում է երրորդ, չորրորդ ալիքը»,- հավելեց նա:
Ամբողջական՝ տեսանյութում: