Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Տյումենում դաժանաբար սպանված Նունե Սարգսյանի ամուսինը կլռի «քանի դեռ դատերը չեն սկսել» (լուսանկարներ)

Այս օրերի ամենադաժան սպանությունը, որը ցնցեց հանրությանը, համացանցը, Ռուսաստանի Տյումեն քաղաքում երիտասարդ հայուհու, երեք երեխաների մայր Նունե Սարգսյանի դանակահարումն էր: Ապրիլի 21-ին իր բնակարանում սպանվել էր Նունե Սարգսյանը՝ նրան սկզբում թալանել էին, այնուհետև հասցրել դանակի՝ շուրջ 40 հարված: Ըստ Նունեի հարազատների՝ նա այդ օրը պետք է նշեր իր ծննդյան տարեդարձը: 22-ամյա՝ «Պիցցա Էքսպրես» ընկերությունում աշխատող առաքիչ Զախար Կովրիգինին իրավապահ մարմինները բերման էին ենթարկել հենց նույն օրը, որը տվել էր խոստովանական ցուցմունք, ասելով, որ այդ օրը պիցցա առաքելու ցուցում է ստացել, առաքել է պիցցան, ստացել գումարը, հեռացել, ապա մի փոքր անց կրկին վերադարձել` պատվերի գումարը վերստուգելու պատրվակով: Տանտիրուհին համաձայնել է ներս թողնել նրան: Այնուհետեւ Կովրիգինը դանակ է հանել և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել, որ աղջիկը իրեն հանձնի ձեռքի տակ եղած ողջ գումարն ու արժեքավոր իրերը: Ստանալով պահանջվածը` ոսկե մատանիներ եւ գումար, չարագործը, մտավախությամբ, որ տուժողը տեղի ունեցածի մասին կհայտնի իրավապահ մարմիններին, նրան դանակի առնվազն 40 հարված է հասցրել՝ երիտասարդ կնոջը հասցնելով մահվան: 26-ամյա Նունեի սպանությունը ցասման մեծ ալիք է բարձրացրել ոչ միայն Տյումեն քաղաքում, որտեղ ապրել է Նունեն, այլև Երևանում, որտեղ սպանությունը շատերը մեկնաբանում են որպես հայատյացության, քսենոֆոբիայի բարձր դրսևորում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նունեի ամուսինը՝ Արամ Ապրեսյանն, ասաց, որ չէր ցանկանա մինչ դատական գործընթացի սկիզբը խոսել կատարվածի, դրա պատճառների մասին, քանի որ ձերբակալվածն ընդամենը կասկածյալ է, և ցանկացած պատճառի մասին խոսքն այսօր ավելորդ է:

«Ես ցանկություն չունեմ ինչ-որ մեկնաբանություն անել, քանի դեռ դատերը չեն սկսվել»,- ասաց նա: Վերջինս իր շնորհակալությունը հայտնեց, որ Հայաստանում կիսում են իր ընտանիքի ողբերգությունը, դատապարտում, ցավում, բայց ոչնչով օգնել չեն կարող, քանի որ պետք է սպասել տեղական դատարանին: Հարցին, թե վստահություն կա՞ տեղական դատարանի հանդեպ, ասաց հավատում է, որ արդարություն կլինի, քանի որ բոլոր ապացույցները կան, իսկ մինչ այդ չէր ցանկանա դատարկ խոսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում