Այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Ոստիկանության Երևանի գլխավոր վարչության շենքում ռումբ է տեղադրված:
Այժմ տեղի են ունենում ականի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ: Դեպքի վայր են բերվել հատուկ վարժեցված շներ:
Մեր թղթակիցը եղել է շենքի մոտակայքում և նկարահանել անցուդարձը: