Ֆիլիպ Կիրկորովը երկվորյակ եղբայր ունի։ Նրանք նման են, ինչպես ջրի երկու կաթիլ։ Եղբայրը Ֆիլիպից տարբերվում է բնավորությամբ և նրանով, որ ձայն ու լսողություն չունի։ Այս մասին գրում են բուլղարական ԶԼՄ-ները:
Բուլղարական «Ժիլտա խարտիա» պարբերականը լրագրողական հետաքննություն է անցկացրել, ըստ որի՝ 1967 թվականի ապրիլի 30-ին ծնվել է ոչ միայն Ֆիլիպը, այլև նրա երկվորյակ եղբայր Այորդանը: Սակայն ֆինանսական խնդիրներ ունեցող երիտասարդ ծնողները Ֆիլիպին պահել են ընտանիքում, իսկ Այորդանին մանկատուն են հանձնել:
Երեխաների ծնունդից որոշ ժամանակ անց ծնողները փորձել են գտնել Ֆիլիպի եղբորը, սակայն նրան արդեն որդեգրել էին: Ամեն ինչ փոխվել է, երբ Ֆիլիպը հայտնի է դարձել:
«Այորդանը Կիրկորովներին շատ հեշտությամբ գտավ: Նրանք մեր հպարտությունն են, բոլորն են ճանաչում այդ ընտանիքին, որը աշխարհին այսպիսի երգիչ է տվել։ Այս ամենը վատ երազի էր նման: Բնականաբար, մենք չգիտեինք, որ Ֆիլիպը երկվորյակ եղբայր ունի: Բեդրոսը և Վիկտորյան երբեք չէին պատմել այդ դժվար որոշման մասին: Երբ դուռը թակեց մի տղամարդ, ով շատ էր նման Ֆիլիպին, միայն ավելի պարզ էր հագնված, մենք մտածեցինք, որ դա Ֆիլիպն է, ով ուղղակի որոշել է կատակել մեզ հետ: Մենք այնքան զարմացանք, երբ հասկացանք, որ դա Ֆիլիպը չէ, այլ նրան շատ նման ուրիշը»,– պատմում է Սոֆյան՝ ընտանիքի տնային աշխատողը:
Կիրկորովներն ընդունել են նրան, սակայն փորձել են լրագրողների ուշադրությունից հեռու պահել: Այս տեղեկատվությունը երկար ժամանակ գաղտնի էր պահվում, մինչև որ Այորդանն էլ ուզեց իր եղբոր նման հայտնի դառնալ, սակայն պարզվեց, որ նա ոչ ձայն ունի, ոչ էլ լսողություն: Երբ Այորդանը խոսում է, նրանց դժվար է տարբերել, սակայն Այորդանը երգել ընդհանրապես չի կարող:
Երկար մտածելուց հետո Այորդանին թույլատրել են երբեմն եղբոր փոխարեն երևալ հասարակության մեջ: Մարդիկ կարծում էին, որ երգիչը մի փոքր հոգնել է, այդ պատճառով իրեն մի փոքր զուսպ է պահում և երբեմն հարցերին սխալ պատասխաններ է տալիս:
Պատմում են, որ Այորդանը արագ սովորում է այդ խնջույքներին, իսկ հետո նա իրեն կորցնում է: Առաջին անգամ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «կեղծ Ֆիլիպը» հայտնի հարցազրույցն էր տվել, և լրագրողների հետ առաջին սկանդալն էր տեղի ունեցել: Գործը հարթվել էր, և Այորդանը խոստացել էր իրեն կարգին պահել, նա որոշ ժամանակ իրեն զսպել էր, իսկ հետո ծեծել Մարինա Յաբլոկովային:
Դրանից հետո նա բուժվել է Իսրայելի հոգեբուժարանում: Բուժման համար վճարել է եղբայրը, ով հանրության քննարկմանը չի ներկայացրել ընտանեկան հարցերը՝ դրանով հարվածի տակ դնելով սեփական իմիջը:










































