«Առաջին լրատվականի» տեղեկություններով, այսօր առավոտյան Արաբկիրի ոստիկանական բաժին բերման էր ենթարկվել ՀԱԿ ակտիվիստ Արտաշես Սարդարյանը, ում քիչ առաջ արդեն բաց են թողել:
Ա.Սարդարյանին այսօր Փափազյան-Քոչար խաչմերուկում գտնվող իր խանութի մոտից նստեցրել էին «Նիվա» մակնիշի սպիտակ ավտոմեքենա և տարել «Արաբկիրի» ոստիկանական բաժին: